Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որով հայկական կողմը հիասթափություն էր արտահայտել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Բաքվի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։

«Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության 2025 թվականի հունիսի 23-ի անհիմն հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ»։

Այս մասին հայտարարել է հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ իբր այս «փաստաթղթերի բովանդակությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը կեղծելու Հայաստանի փորձը խաղաղության գործընթացը խաթարելու և միջազգային հանրությանը շփոթեցնելու նրա ջանքերի ևս մեկ օրինակ է»։

«ԻՀԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, այդ թվում՝ «Հայաստանի ներկա տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևը, արտացոլում են պատմական փաստերը և հիմնված են միջազգային իրավունքի և արդարադատության սկզբունքների վրա։ Հակառակ Հայաստանի պնդումներին, ներկայիս Հայաստանից ադրբեջանցիների համակարգված վտարումը կամավոր չի եղել, այլ ուղեկցվել է բռնությամբ, սպառնալիքներով և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ ԻՀԿ-ի կողմից ադրբեջանցիների վերադարձի իրավունքի աջակցությունը Հայաստանի կողմից ներկայացված անհիմն «տարածքային պահանջ» չէ, այլ արդարադատության և նրանց հիմնարար իրավունքների վերականգնման կոչ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, թե Հայաստանի պնդումը 2023 թվականի «հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ նույնքան անհիմն է»(նկատի ունի Արցախում էթնիկ զտումը)։

«ԻՀԿ-ի բանաձևը, որը մերժում է Խոջալուի ցեղասպանության Հայաստանի աղավաղված մեկնաբանությունը, ևս մեկ անգամ հաստատում է անհերքելի ճշմարտությունը 1992 թվականի փետրվարին Խոջալուում 613 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների դաժան կոտորածի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից կատարված վայրագությունների մասին։ Մարդկության դեմ այս հանցագործությունը փաստաթղթավորվել է միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից և ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից։ Հայաստանի կողմից այս և այլ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման համար իր պատասխանատվությունը չճանաչելը, ավելի է խաթարում նրա հեղինակությունը խաղաղության գործընթացում», – ասել է Հաջիզադեն։

Նա նշել է, թե, իբր, Հայաստանի կողմից խաղաղությանը նվիրվածության մասին պնդումը անհամատեղելի է նրա գործողությունների հետ. «Մինչդեռ Ադրբեջանը մշտապես պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ խաղաղության համաձայնագիրը, Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացը՝ կարևորագույն հարցերի շուրջ ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում»։

Բաքուն նշում է, թե «ԻՀԿ-ի կոչը Հայաստանին՝ անհապաղ վերացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա խոչընդոտները, համընկնում է միջազգային հանրության՝ Հարավային Կովկասում երկարատև կայունություն ապահովող լուծման սպասումների հետ» ։

«ԻՀԿ-ի սկզբունքային դիրքորոշումը քաղաքականացնելու և իր գործողությունների համար պատասխանատվությունից խուսափելու Հայաստանի փորձերը չեն խանգարի Ադրբեջանին արդար և երկարատև խաղաղության հասնելու իր ջանքերում։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հրաժարվել իր ռևիզիոնիստական ​​հռետորաբանությունից և ճանաչել իր պատմական պատասխանատվությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի