Քննարկվե՞լ է հարց, որ Արցախից բերված մեքենաները վաճառվեին, և գումարը ծառայեր արցախցիներին․ մեղադրողի հարցը՝ Ստեփանակերտի քաղաքապետի օգնականին

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի՝ Սասուն Համբարձումյանի, Սամվել Մինասյանի, Սերգեյ Բաբայանի, Տրդատ Մարտիրոսյանի, Ալբերտ Գոտանյանի գործով դատական նիստին այսօր դատարանում ցուցմունք տվեց 6 վկա։

Հիշեցնենք՝ մեղադրյալները, ըստ գործի, առանց համապատասխան հիմքերի առկայության, նվիրատվության տեսքով, այսինքն՝ անհատույց եղանակով օտարել են Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում հաշվառված, Արցախից բռնի տեղահանման օրերին Հայաստան տեղափոխված մեքենաներ։

Վկայի կարգավիճակով դատարանում հարցաքննված Գագիկ Պողոսյանը մինչև Արցախից բռնի տեղահանումը եղել է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի տնօրենը։ Գործով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Վկան պարտավոր է ցուցմունք տալ, սակայն այն վկան, որը գործով մեղադրյալի կարգավիճակ է ունեցել, օգտվում է մեղադրյալի իրավունքներից։ Դատարանը պարզաբանեց, որ Պողոսյանը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, և դա չի կարող մեկնաբանել ի վնաս նրան, սակայն Պողոսյանը որոշեց խոսել։

Պողոսյանը դատարանին հայտնեց, որ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում 17-20 մեքենա է եղել, սակայն դրանցից 5-ն է բերվել Հայաստան։ Մյուսները բավարար սարքին վիճակում չեն եղել, որպեսզի բերվեն, բացի դրանից՝ նաև վարորդներ չեն եղել, որ մեքենաները վարեն։

Ստեփանակերտի ավագանու որոշմամբ՝ գործի համար հետաքրքրություն ներկայացնող մեքենաները նվիրատվությամբ օտարվել են այն անձանց, որոնք դրանք Արցախից վարել ու բերել են Հայաստան։ Գագիկ Պողոսյանը դատարանին հայտնեց, որ նման որոշում կայացվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, ավագանու անդամների ու իր քննարկումների արդյունքում՝ Երևանում, որից հետո արդեն ավագանին համապատասխան որոշումներն է կայացրել։

«Պայմանավորվածություն է եղել․ ով վարել, բերել է, նրանց նվիրատվություն է արվելու»,- ասաց Գագիկ Պողոսյանը՝ պարզաբանելով նաև, որ որոշումը կայացվել է Հայաստանում, իսկ երբ մեքենաներն Արցախում են եղել, որևէ քննարկում չի եղել այն մասին, որ դրանք հանձնվելու են այն անձանց, որոնք կվարեն ու կբերեն դրանք Հայաստան։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի պաշտպան Ռոման Երիցյանը հարց տվեց, թե ինչու«Ջրմուղ-կոյուղին» որպես իրավաբանական անձ չի օտարել մեքենաները, այլ դա արվել է ավագանու որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետի լիազորագրով, Գագիկ Պողոսյանը պատասխանեց, որ «Ջրմուղ-կոյուղին» հիմնադրել էր Ստեփանակերտի քաղաքապետարանը, բացի դրանից՝ ՓԲԸ-ն Հայաստանում չի վերագրանցվել․ փորձել են վերագրանցել, այնպիսի փաստաթղթեր են պահանջել, որոնք իրենց մոտ չեն եղել։

Պողոսյանը պատմեց, որ մեքենաներից մեկը նվիրատվությանմբ տրվել է Դավիթ Գրիգորյանին, ով եղել է քաղաքապետի օգնականը։ Ստեփանակերտում գտնվելու ժամանակ պատահաբար հանդիպել է Դավիթին, վերջինս ասել է, որ մեքենա չունի, ինքն էլ առաջարկել է ՓԲԸ-ի մեքենաներից մեկը վերանորոգել ու վերցնել, տեղափոխվել։ Մեքենան սարքել են, ու Դավիթը վերցրել, գնացել է։

Դավիթ Գրիգորյանը ևս դատարանում հարցաքննվեց, դատարանին հայտնեց, որ մեքենան, որը իրեն է տրվել նվիրատվությամբ, վաճառել ու պարտքն է տվել։ Բռնի տեղահանումից հետո, ըստ Գրիգորյանի, արցախցիներից մեկից՝ Պապ Դանիելյանից, 1 մլն 500 հզ դրամ գումար է վերցրել պարտքով, հետո պարտքի դիմաց մեքենան տվել է Դանիելյանին, վերջինս նրան ևս 300 հազար դրամ է տվել։

«Արդյոք քննարկվե՞լ է հանգամանք, որ այդ մեքենաները ոչ թե նվիրատվությամբ տրվեն Ձեզ, այլ օտարվեին երրորդ անձանց և դրանից գոյացած գումարը Հայաստանի Հանրապետությունում ծառայեր Արցախի բնակիչներին»,- քաղաքապետի օգնականին հարց տվեց հանրային մեղադրող Նարեկ Խաչատրյանը, ինչին ի պատասխան՝ Դավիթ Գրիգորյանն ասաց, որ նման հարց չի քննարկել։

Դատարանում ցուցմունք տված Պապ Դանիելյանը հաստատեց Դավիթ Գրիգորյանի կողմից հայտնած այն հանգամանքը, որ Դավիթ Գրիգորյանը իրեն գումար է պարտք եղել և մեքենան դրա դիմաց տվել է իրեն։

Ցուցմունք տվեց նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Տիգրան Բաղրամյանը։

Ըստ վարույթի նյութերի՝ մեքենաները նվիրատվությամբ օտարելու գործարքը կնքելուց առաջ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից Սուսաննա Բեգլարյանի անվամբ տեղեկանքներ են տրվել այն մասին, որ մեքենաների համար գույքահարկի պարտավորություն առկա չէ։

Տիգրան Բաղրամյանը հայտնեց, որ այդ տեղեկանքներն ինքն է ստորագրել ու կնքել՝ որպես աշխատակազմի ղեկավար, իսկ դրանցում Սուսաննա Բեգլարյանի անունն է, քանի որ տեղեկանքների ձևանմուշները բերվել են Ստեփանակերտից։

Հարցին, թե ինչո՞ւ է Տիգրան Բարսեղյանը, այլ ոչ թե Սուսաննա Բեգլարյանը տվել տեղեկանքները, Բաղրամյանը պատասխանեց, թե Սուսաննա Բեգլարյանը Հայաստանում այլևս չէր աշխատում․ Արցախի նախագահի հրամանագրով Արցախի պաշտոնյաները, բացառությամբ որոշ անձանց, ազատվել էին աշխատանքից։ Ըստ Բաղրամյանի՝ իրեն Կառավարությունն էր նշանակում, և չէր կարող ազատել նախագահը։ Բաղրամյանը հայտնեց նաև, որ ինքը մինչև այժմ էլ գրանցված է որպես Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար։

Հանրային մեղադրող Նարեկ Խաչատրյանը, անդրադառնալով Բաղրամյանի այն պնդմանը, որ ինքը շարունակում էր պաշտոնավարել, հարց ուղղեց, թե Հայաստանում գտնվելու ընթացքում ինքը՝ որպես համայնքային աշխատող, կամ հայանքապետարանի այլ աշխատակիցներ ուրիշ ի՞նչ գործառույթ են իրականացրել։

Բաղրամյանը պատասխանեց, որ աշխատողների աշխատանքային գրքույկներն են լրացրել, փակել, սեպտեմբերի աշխատավարձերն են վճարել։

«Այսինքն՝ համայնքապետարանի աշխատակիցները իրականացրել են այն նույն գործառույթները, ինչ Արցախո՞ւմ»,- հստակեցնող հարց ուղղեց հանրային մեղադրողը։

«Ասենք՝ մշակույթի բաժինն այստեղ ի՞նչ գործառույթ պիտի իրականացներ»,- պատասխանեց Բաղրամյանը։

«Կարծում եմ՝ հենց մշակույթի բաժինը կունենար ամենաշատ անելիքը»,- նշեց Նարեկ Խաչատրյանը։

«Ես էլ եմ համաձայն պարոն դատախազի հետ։ Հենց մշակույթի բաժինը կունենար ամենաշատ անելիքը»,- արձագանքեց դատավոր Դավիթ Բալայանը։

Վկա, Ստեփանակերտի ջերմային տնտեսության տնօրեն Արմեն Շահբազյանը դատարանին հայտնեց, որ Ստեփանակերտի ջերմային տնտեսությունն ունեցել է 3 ավտոմեքենա, որոնցից մեկը նվիրատվությամբ տրվել է իրեն, քանի որ ինքն է վարել ու բերել Արցախից, իսկ մյուս երկու մեքենաները մնացել են Ստեփանակերտում, քանի որ վարորդ չի եղել, և բացի դրանից՝ վառելիքի խնդիր է եղել։

Ըստ վկայի՝ «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ն պետությանը պատկայող հիմնարկ-ձեռնարկություններն է ջեռուցել և դրանից գոյացած գումարով է գնել մեքենաներ։ Շահբազյանը հայտնեց, որ ինքն է Դավիթ Սարգսյանին խնդրել մեքենան իրեն տալ։

Վկա Մարատ Համբարձումյանը 2023-ին եղել է Ստեփանակերտի ֆինանսաբյուջետային բաժնի պետը։ Դատարանին հայտնեց, որ
«Ջրմուղ Կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ների և Ստեփանակերտի քաղաքապոտարանի բյուջեներն առանձին էին, չի հիշում, որ մեքենայի գնում ֆինանսավորած լիներ, իսկ եթե այդպիսի ֆինանսավորում լիներ, ապա ինքը դրա մասին անպայման պետք է իմանար։ Վկան ասաց, որ այդ ՓԲԸ-ները իրենց գործունեությամբ ձևավորված ֆինանսական միջոցներից կարող էին մեքենա գնել։

Դատարանում դատակոչվել էին նաև այլ վկաներ, սակայն նրանք կհարցաքննվեն դատական հաջորդ նիստին։

Արաքս Մամուլյան