«Թեհրանի դեմ ագրեսիան որևէ հիմք չունի»․Պուտինն` Իրանի ԱԳ նախարարին

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին։

Նա իր խոսքում նշել է, որ Իրանի դեմ «չհրահրված ագրեսիան» որևէ արդարացում չունի, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Իրանի դեմ բացարձակապես չհրահրված ագրեսիան որևէ հիմք կամ արդարացում չունի», – ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Արաղչին Ռուսաստան է այցելում «տարածաշրջանում և Իրանի շուրջ իրավիճակի կտրուկ սրման դժվարին ժամանակահատվածում»։ «Մեր դիրքորոշումը ներկայիս իրադարձությունների վերաբերյալ լավ հայտնի է, այն հստակորեն արտահայտված է, Ռուսաստանի անունից ձևակերպված է ԱԳՆ-ի կողմից։ Եվ դուք գիտեք այն դիրքորոշման մասին, որը մենք զբաղեցրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», – ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը ընդգծել է, որ Մոսկվան ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար՝ կապված Մերձավոր Արևելքի ճգնաժամի սրման հետ։

«Մենք մեր կողմից ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար», -ասել է նա։

Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է․ «Ռուսաստանն այսօր պատմության և միջազգային իրավունքի ճիշտ կողմում է», – ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Նա  հավելել է, որ Իրանը շնորհակալություն է հայտնում իր ռուս ընկերներին  երկրի  դեմ «ագրեսիվ գործողությունները խստորեն դատապարտելու» համար։

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Պուտինին ետ քննարկելու են «ընդհանուր սպառնալիքները»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի