Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Լուրեր

08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
Բոլորը

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում։

«Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա)»,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նշվում է, որ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 850-ից ավել հայտ՝ 90 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 44 ֆիլմ՝ 23 երկրից (Ղազախստան, Խորվաթիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ուզբեկստան, Կուբա, ԻԻՀ, Հունաստան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Բրազիլիա, Իտալիա, Գերմանիա, Լիբանան, Էստոնիա, Հնդկաստան, Ավստրիա, Ալբանիա, Մալայզիա, Իսպանիա, ԱՄՆ, Արգենտինա, Վրաստան), որից 17-ը՝ ազգային ծրագրում, իսկ 27-ը՝ միջազգային ծրագրում: Հայաստան են ժամանելու արտերկրի կինոգործիչներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Փառատոնի հատուկ հյուրերի կազմում են պրոդյուսերներ, կինոյի ինստիտուտների, փառատոների և տարբեր կինոընկերությունների ղեկավարներ։ Հատկանշական է, որ այս տարի նույնպես փառատոնի միջազգային ծրագրում ընդգրկված են հեղինակավոր դասի՝ Բեռլինի, Կաննի, Լոկառնոյի, Սանդենսի, Կառլովի Վարիի, Վենետիկի, Բուսանի, Կրակովի, Տորոնտոյի փառատոների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմեր՝ Ֆրանսիայից, Բրազիլիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԻԻՀ-ից, Մալայզիայից, Մեծ Բրիտանիայից։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահն է բեմադրող-օպերատոր, ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանը, իսկ անդամները՝ կինոքննադատ, մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը, կինոռեժիսոր Վահան Գրիգորյանը։