Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում ու Թեհրանում

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Իսրայելը  գիշերը «հարվածների ալիք է սկսել Իրանի արևմուտքում և մայրաքաղաք Թեհրանում գտնվող ռազմական թիրախների դեմ»։ Այս մասին հայտարարել է իսրայելցի զինվորական պաշտոնյան, գրում է CNN-ը։

Մոտ 20 կործանիչ հարվածներ է հասցրել արևմտյան Քերմանշահ քաղաքի ենթակառուցվածքներին, որոնք, պաշտոնյայի խոսքով, օգտագործվել են հրթիռների պահեստավորման և արձակման, արբանյակային համակարգերի և ռազմական ռադարային օբյեկտների  համար։

Պաշտոնյայի խոսքով՝ իսրայելական կործանիչները Թեհրանում նաև հարվածել են «երկիր-օդ» դասի հրթիռային կայանքին։ Իրանի երկնքում խոցվել է մեկ իսրայելական անօդաչու թռչող սարք, սակայն «տեղեկատվական արտահոսքի վտանգ չկա»՝ ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի։ Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ խոցված անօդաչու թռչող սարքը Hermes մոդելի է։

Անցյալ շաբաթ էլ Սպահանի տարածքում խոցվել էր Hermes 900 անօդաչու թռչող սարքը։ Իսրայելական կողմը նշում է, որ Իրանը ևս հարված է հասցրել՝ հրթիռ արձակելով, որը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը։

Բացի այդ՝ Իսրայելի բանակը հայտնում է, որ ներկայումս հարվածներ է հասցնում Իրանի Քերմանշահ քաղաքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։

Հաղորդվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը այսօր առավոտյան Քերմանշահի տարածքում ավելի քան 15 կործանիչով հարվածներ են հասցրել՝ թիրախավորելով իրանական բալիստիկ հրթիռների արձակման կետերը։ Նշվում է, որ հարվածները ոչնչացրել են Իսրայելին ուղղված բալիստիկ հրթիռների մի քանի պահեստներ և արձակման կետեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի