Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է երկրի ներքին կայունությանը, հարված` հայոց պետականությանը. Գարեգին Բ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«Սուրբ Էջմիածինը մեր սիրտն ու հոգին է, ազգային դիմագիծը, անցյալն ու ներկան է, մեր ապագան: Չկա հայություն՝ առանց Սուրբ Էջմիածին և չկա Սուրբ Էջմիածին՝ առանց հայութան»,- այս մասին Մայր տաճարի բակում Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ հայրապետական իր մաղթանքում հայտարարեց Ամենայն ՀայոցԿաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Գարեգին Բ-ն իր ուղերձում ասաց, որ եղել են ժամանակներ, երբ տարբեր ուժեր ձգտել են սահմանափակել եկեղեցու առաքելությունը և ենթարկեցնել իրենց շահերին. այսօր էլ, ըստ նրա, նման տագնապալի օրեր ենք ապրում: Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ, ինչպես ինքը ձևակերպեց, «իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավին»:
«Իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականությանը: Մեր երկրի բազմաթիվ հիմնախնդիրների առջև միավորման ջանքերի փոխարեն շարունակվում են հասարակությունը պառակտելու ցավալի գործողությունները», – ասաց կաթողիկոսը:

Նրա խոսքով՝ Սուրբ Էջմիածինը հավատարիմ է ազգի ու պետականության զորացման իր պատմական առաքելությանը և շարունակելու է պաշտպանել ազգային շահերն ու իրավունքները։

Գարեգին Երկրորդը խոսեց նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման մասին՝ այն համարելով «անօրինական հետապնդում»:
«Ատելությամբ և թշնամանքով բարիք չի՛ ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի՛ կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի՛ հաստատվի»,- ասաց կաթողիկոսը։
Ուղերձի վերջում Գարեգին Բ-ն հավատավոր ժողովրդին պատգամեց բարդ ու վտանգաշատ ժամանակներում լուսավոր ապագա կերտել, պաշտպանել ինքնությունը, պատմությունը, հավատքը և սրբազան արժեքները:

Հիշեցնենք, որ այսօր նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով պատարագ է մատուցվել Մայր տաճարում: Օրվա առթիվ և ի պաշտպանություն եկեղեցու՝ դեպի Մայր Աթոռ ուխտագնացություն և երթ է անցկացվում, որին մասնակցում են ընդդիմադիր խորհրդարանական՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ, մի շարք ընդդիմադիր գործիչներ և հավատավոր քաղաքացիներ:

Հավելենք, որ այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գրել է․ «Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին։ Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու՞ է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։ Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպե՞ս է բաշխվում Կարոյի և Եզրասի միջև․ 50/50՞, թե այլ տրամաբանությամբ։ Բարձրաձայնի, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։ Նաև բացատրի, ինչու՞ այդ շահույթներից Կարոն և Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե»։

Մանյա Պողոսյան