Ուխտագնացություն և երթ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու. Փաշինյանը հերթական գրառումն է արել

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով պատարագ է մատուցվում Մայր տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի հայրապետական մաղթանք: Տոնի առիթով դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները:

Օրվա առթիվ և ի պաշտպանություն եկեղեցու՝ դեպի Մայր Աթոռ ուխտագնացություն և երթ է անցկացվում, որին մասնակցում են ընդդիմադիր խորհրդարանական՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները, մի շարք ընդդիմադիր գործիչներ և հավատավոր քաղաքացիներ:

Մայր Աթոռի բակում լրագրողների հետ ճեպազրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ տոնը հավատացյալ ժողովրդի համար ուխտագնացության օր է եղել, իսկ այս տարի բացառիկ է նաև նրանով, որ հանվել են 7 սրբությունները:

Անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց:

«Բոլոր ժամանակներում եկեղեցին իր առաքելությունն իրականացրել է անշեղորեն, որևէ փոփոխություն չի եղել երբևէ: Իսկ, թե իշխանությունները որտեղ են խնդիր տեսնում, չգիտեմ, գուցե, իրենք կարող են շատ ավելի հստակ ձևակերպել: Այս ընթացքում փորձել են ձևակերպումներ տալ, իհարկե, երբեմն խեղաթյուրելով իրողությունները: Մեր ուղեծրում որևէ բան չի փոխվել: Չի հաջողվելու եկեղեցում պառակտում մտցնել. հոգևորականները` թե՛ ամուսնացյալ, թե՛ կուսակրոն, համախմբված են և միաբան: Էժան մանիպուլյացիաները երբևէ չեն աշխատելու»,- ասաց նա:

Նշենք, որ այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գրել է․ «Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին։

Պարզաբանի, թե իրեն հայտնի պոռնկացումներից հետո ինչու՞ է Սամվել Խաչատրյանին պահում վեղարի տակ։

Բացահայտի մոմի վաճառքի շահույթը ինչպե՞ս է բաշխվում Կարոյի և Եզրասի միջև․ 50/50՞, թե այլ տրամաբանությամբ։

Բարձրաձայնի, որքա՞ն է կազմել այդ շահույթը 2024 թվականին։

Նաև բացատրի, ինչու՞ այդ շահույթներից Կարոն և Եզրասը վճարումներ չեն անում ՀՀ պետական բյուջե»։

Մանյա Պողոսյան