«Իրանը պետք է ցույց տա, որ պատրաստ է միանալ հարթակին, որը մենք դնում ենք սեղանին․ Մակրոն

Լուրեր

08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
Բոլորը

Լե Բուրժեի ավիասրահում լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներկայացրել է այն առաջարկները, որոնք եվրոպացի նախարարները պատրաստվում են ներկայացնել ուրբաթ օրը Ժնևում Իրանի արտգործնախարարի հետ բանակցությունների ժամանակ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մակրոնի խոսքով՝ առաջարկը բաղկացած է չորս հիմնական կետից։ Առաջինը ՄԱԳԱՏԷ-ի աշխատանքի վերսկսումն է Իրանում և ուրանի զրոյական հարստացման անցումը։ Երկրորդը Իրանի բալիստիկ հրթիռների վերահսկողությունն է, երրորդը՝ տարածաշրջանում Թեհրանի կողմից վերահսկվող խմբավորումների ֆինանսավորման դադարեցումը։  Վերջին կետը Իրանի կողմից «պատանդների» ազատ արձակումն է, այսինքն՝ իրանական բանտերում պահվող օտարերկրյա քաղաքացիների։

«Իրանը պետք է ցույց տա, որ պատրաստ է միանալ հարթակին, որը մենք դնում ենք սեղանին», – լրագրողներին ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է ցույց տա իր պատրաստակամությունը վերադառնալու իր միջուկային ծրագրի բանակցությունների սեղանի շուրջ։

«Ֆրանսիան արդեն մի քանի օր է, ինչ հստակ և պարզ հայտարարում է՝ էներգետիկ ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա հարձակումները որևէ արդարացում չունեն», – ասել է Մակրոնը  լրագրողներին։

Հավելենք, որ Ժնևում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հանդիպելու է Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին ու ԵՄ դիվանագիտության ղեկավարին։

Թարգմանությունը ՝Էմմա Չոբանյանի