Պեսկովն ափսոսում է, որ Փաշինյանն անձամբ չի մասնակցի Մինսկում կայանալիք ԵՏՄ նիստին

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը ամեն դեպքում ներկա կլինի տեսակապի միջոցով։ Հայաստանը ԵՏՄ անդամ է, կարևոր անդամ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Փաշինյանի որոշմանը։

«Սա այն երկիրն է, որը, ի դեպ, մեծ դիվիդենտներ է ստանում իր ազգային տնտեսության համար ԵՏՄ-ին անդամակցությունից։ ԵՏՄ-ին անդամակցությունը վստահորեն ամեն տարի մի քանի տոկոս է ավելացնում Հայաստանի տնտեսության աճին», – նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը լրագրողներին հայտնել էր, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը կազմակերպության նիստին։ Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա՝ տեսակապի միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի