ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է՝ չկար որևէ ցուցում «Իրանում միջուկային զենք արտադրելու համակարգված ծրագրի» մասին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից հավաքված ապացույցները «դժվար թե հիմք հանդիսանան որևէ ռազմական գործողության համար»։ Այս մասն հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Ռազմական գործողությունները, որտեղից էլ որ դրանք լինեն, քաղաքական որոշում են, որը որևէ կապ չունի մեր ասածի հետ», – CNN-ի Անդերսոն Քուփերի հետ հարցազրույցում  ասել է Ռաֆայել Գրոսսին։

Իրանի դեմ առաջին հարվածների ալիքը սկսելուց հետո Իսրայելը մատնանշեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին զեկույցը, որը նշում էր, որ Իրանը ուրանը հարստացնում է ավելի բարձր մակարդակի, քան միջուկային զենքի ծրագրեր չունեցող այլ երկրները՝ խախտելով միջուկային զենքի չտարածման իր պարտավորությունները։ Գրոսսին միաժամանակ նշել է, որ չկար որևէ ցուցում «Իրանում միջուկային զենք արտադրելու համակարգված ծրագրի» մասին։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Իրանը «շատ մոտ է» միջուկային զենք ունենալուն։

Իսրայելը ԱՄՆ օգնության կարիք կունենա Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտը ոչնչացնելու համար, որը  տեղակայված է իրանական լեռների խորքում ։ Քուփերի հարցին, թե արդյոք  մտահոգված է Ֆորդոյի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածի հնարավոր հետևանքներով, Գրոսսին պատասխանել է. «Դիվանագիտությունը առաջ շարժվելու ճանապարհն է։ Ֆիզիկական կառույցները կարող են ոչնչացվել, բայց դուք չեք կարող ոչնչացնել գիտելիքը: Դուք չեք կարող ոչնչացնել տեխնոլոգիական առաջընթացը, երկրում ձեռք բերված առաջընթացը»։

Հիշեցնենք՝ Իսրայելի զինվորականները հայտարարել էին, որ սպանել են միջուկային ոլորտի իրանցի գիտնականների։

ՄԱԳԱՏԷ-ն այսօր հաստատել է, որ իրանական Արաք քաղաքի մոտ կառուցվող միջուկային օբյեկտին հարվածից վնասվել են «առանքցքային  շենքերը»։

Հինգշաբթի օրը Իսրայելի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Արաքում գտնվող ռեակտորը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ տարածքում ռադիոակտիվ նյութ չկա։

Գրոսսին էլ  ասել է, որ չնայած Իսրայելի հարվածները չեն առաջացրել «մեծ ռադիոլոգիական միջադեպ», այնուամենայնիվ, գոյություն ունի «ճառագայթային վթարի» վտանգ։

«Այս բարդ և շփոթեցնող հանգամանքներում անհրաժեշտ է, որ  ՄԱԳԱՏԷ-ն ժամանակին և կանոնավոր կերպով ստանա միջուկային օբյեկտների վերաբերյալ տեխնիկական տեղեկատվություն»,-ասվում է հայտարարության մեջ։