Սոցցանցերի, VPN ծառայությունների և օգտատերերի 16 միլիարդ մուտքանունների և գաղտնաբառերի արտահոսք է տեղի ունեցել. Cybernews

Լուրեր

16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Cybernews-ի հետազոտողները պարզել են, որ օգտատերերի 16 մլրդ մուտքանուններ և գաղտնաբառեր սոցիալական ցանցերի, VPN ծառայությունների, կորպորատիվ հարթակների և մշակողների պորտալների արտահոսք է տեղի ունեցել, գրում է Current time-ը։ 

Ընդհանուր առմամբ, բաց տիրույթում հայտնաբերվել է 30 տվյալների հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը պարունակել է տասնյակ միլիոնից մինչև 3.5 միլիարդից ավելի գրառում։ Արտահոսած տվյալների մեծ մասն ունեցել է հստակ կառուցվածք՝ URL, մուտքի տվյալներ և գաղտնաբառ։

Հետազոտողները զգուշացնում են, որ արտահոսած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս մուտք գործել «գրեթե ցանկացած առցանց ծառայություն, որը կարելի է պատկերացնել՝ Apple-ից, Facebook-ից և Google-ից մինչև GitHub, Telegram և տարբեր պետական ​​ծառայություններ»։

Նշվում է, որ սա պատմության մեջ տվյալների ամենամեծ արտահոսքներից մեկն է։

«Սա պարզապես արտահոսք չէ․ բացահայտված ավելի քան 16 միլիարդ մուտքի գրառումներով կիբերհանցագործները աննախադեպ հասանելիություն ունեն տվյալներին, որոնք կարող են օգտագործվել հաշիվների զավթման, անձնական տվյալների գողության և նպատակային ֆիշինգի համար», – ասվում է հայտարարության մեջ։

Հետազոտողներն ընդգծում են, որ նման տվյալները «հատկապես վտանգավոր են դառնում այն ​​կազմակերպությունների համար, որոնք չունեն օգտահաշիվների նույնականացման պրակտիկա»։

 

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի