Փաշինյանը չի մեկնի Մինսկ. ԵՏՄ նիստին մասնակցելու է առցանց ձևաչափով

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի և Եվրասիական տնտեսական ֆորումի նիստի նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովը լրագրողներին հայտնել է,  որ երկրների առաջնորդներին սպասում են Մինսկում, գրում է ԲԵԼՏԱ-ն։

Նա նշել է, որ ԵՏՄ անդամ բոլոր պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան) ղեկավարները, բացառությամբ Հայաստանի վարչապետի, հաստատել են իրենց անձնական ներկայությունը միջոցառմանը։ Նիկոլ Փաշինյանը ֆորումին կմասնակցի հեռակա՝ տեսակապի միջոցով։

Ինչ վերաբերում է դիտորդ երկրներին, ֆորումի ընթացքում սպասվում է Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսի պաշտոնական այցը Բելառուս: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը նույնպես հաստատել է իր մասնակցությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահն է պլանավորում այց: «Մենք դեռևս հույս ունենք, որ Իրանի նախագահի պաշտոնական այց կլինի: Չնայած մենք հասկանում ենք տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ մենք ցանկանում ենք արագ կարգավորում, խաղաղության հաստատում այս հողի վրա: Բայց առայժմ այս պատվիրակության այցը դեռ պլանների մեջ է», – ասել է Մաքսիմ Ռիժենկովը:

Ֆորումին մասնակցելու են նաև Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Նիկարագուայի և Մյանմաի պատվիրակությունները։

Ֆորումի հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, նախատեսված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։

«Պետությունների ղեկավարները նեղ և ընդլայնված պատվիրակություններով կքննարկեն ընթացիկ օրակարգը, կարևոր որոշումներ կկայացնեն միության զարգացման հեռանկարների վերաբերյալ, և կստորագրվեն առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ երկու համաձայնագիր՝ ԵՏՄ-ի և Մոնղոլիայի, ԵՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև», – ասել է Բելառուսի ԱԳ նախարարը։

Եվրասիական տնտեսական ֆորումը տեղի կունենա հունիսի 26-ին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի