Իրանը ռազմական օգնություն չի խնդրել Ռուսաստանից․Պեսկով

Լուրեր

10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
Բոլորը

Իրանը Ռուսաստանից ռազմական օգնություն չի խնդրել, սակայն Մոսկվայի աջակցությունը Թեհրանին ակնհայտ է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում, գրում է Ռիա Նովոստին։

«Պուտինը նշել է, որ ռազմական առումով, նախ, Իրանը մեզանից օգնություն չի խնդրել։ Երկրորդ, նույնիսկ Իրանի հետ մեր ունեցած համաձայնագրի համատեքստում նման իրավիճակներում ռազմական փոխօգնության մասին դրույթ չկա։ Բայց, ընդհանուր առմամբ, մեր աջակցությունն ակնհայտ է»,- ասել է Պեսկովը։

ՌԲԿ-ի հետ զրույցում նա նաև նշել է, որ Ռուսաստանը և Իսրայելը համաձայնության են եկել  Իրանի Բուշերի ատոմակայանում աշխատող մասնագետների անվտանգության վերաբերյալ։

«Հենց երեկ Պուտինը նշել է, որ Իսրայելի հետ կա փոխըմբռնում, որ Բուշերում աշխատող մասնագետներն անվտանգ կլինեն», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է որ Ռուսաստանը, չնայած իրանա-իսրայելական հակամարտությանը, պահպանում է գործընկերային հարաբերություններ Իրանի և վստահելի հարաբերություններ Իսրայելի հետ։ Միևնույն ժամանակ, կան չլուծված խնդիրներ և միջնորդության կարիք։

Իրանի Բուշերի ատոմակայանին հարվածն էլ կարող է հանգեցնել Չեռնոբիլի նման աղետի։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Նրա խոսքով՝ որոշ ռուս մասնագետներ արդեն տարհանվել են ատոմակայանից։

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, այդ թվում՝ մեր բոլոր աշխատակիցների արագ տարհանմանը», – ասել է նա լրագրողներին։ Լիխաչովը նշել է՝ «Ռոսատոմը» կոչ է արել Իսրայելի իշխանություններին ապահովել, որ Բուշերին հարվածելու մասին նույնիսկ ակնարկ չլինի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի