Հյուրընկալության ոլորտի առանցքային հարցերը՝ HIF Yerevan 2025 ֆորումի քննարկման կենտրոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Երևանն այսօր դարձել է հյուրընկալության բնագավառի զարգացմանն ուղղված քննարկումների կենտրոն` միավորելով համաշխարհային հյուրանոցային բրենդների, ներդրումային ֆոնդերի և հյուրընկալության ոլորտի առաջատարների։

Ամերիաբանկը, որպես Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկ և տնտեսության առավել նշանակալի դերակատարներից, միացել է ֆորումին որպես գլխավոր գործընկեր։

«Ակնկալում ենք, որ այս միջոցառմանը հնարավորություն կունենանք բաց քննարկել բոլոր խնդիրներն ու հնարավորությունները, որը լրացուցիչ խթան կհանդիսանա՝ նոր բիզնես կապեր հաստատելու և Հայաստանում ներդրումների ծավալները մեծացնելու համար»,- ասաց Ամերիաբանկի կորպորատիվ վաճառքների և հարաբերությունների կառավարման բաժնի ղեկավար Էդուարդ Առաքելյանը: Միավորել ջանքերն ու Հայաստանը դարձնել համաշխարհային զբոսաշրջության քարտեզի ճանաչելի կետ․ սա է ֆորումի հիմնական նպատակը։ Բանախոսների թվում էին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն, ինչպես նաև շուրջ 20 երկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր ու ոլորտային մասնագետներ:

«Մեզ համար նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ունի մեծ կարևորություն։ Ֆորումը իսկապես դարձել է հետաքրքիր հարթակ ինչպես ներդրողների, այնպես էլ մեր միջազգային գործընկերների համար։ Հույս ունենք, որ այն կդառնա նաև պետական կառույցների կողմից ճանաչված հարթակ։ Նախորդ ֆորումի ընթացքում մենք ունեցել ենք շատ լավ արդյունքներ՝ ստորագրվել են մի շարք խոշոր ու հետաքրքիր նախագծեր Հայաստանում։ Այդ միտումը շարունակվում է։ Մենք ակնկալում ենք, որ տարեցտարի այս հարթակում կներկայացվեն ավելի շատ նախագծեր։ Մեզ ոգևորում է մեր միջազգային գործընկերների ու ներդրողների կողմից ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը՝ նրանք ակտիվ արձագանքում են հրավերներին, մասնակցում ֆորումին, ինչը մեզ վստահություն է տալիս, որ ընթանում ենք ճիշտ ուղղությամբ»,- նշեց «Stone Development» ընկերության հիմնադիր տնօրեն Ակիմ Պողոսյանը:

Ամերիաբանկը վարկային պորտֆելով Հայաստանի ամենախոշոր ֆինանսական հաստատությունն է։ Բանկի կորպորոտիվ վարկային պորտֆելը կազմում է 750 միլիարդ դրամ։ Այս հանգամանքով է պայմանավորված բանկի հետաքրքրությունը՝ քննարկելու տնտեսության աճող ճյուղերի զարգացման հեռանկարներն ու բիզնեսի զարգացմանն ուղղված հանձնառությունը։

Կազմակերպիչները նշում են, որ ֆորումն այս մասշտաբով առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, և դրա շարունակականությունը կնպաստի ոչ միայն հյուրընկալության ոլորտի զարգացմանն առնչվող խնդիրների բարձրացմանը, այլև համապատասխան լուծումների ու առաջարկների մշակմամբ մեր երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան