Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդով գրանցել է 543 հա հողատարածքի սեփականության և վարձակալության իրավունքներ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր, իր ընտանիքի և մերձավորների անվամբ գրանցել է 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքներ։ Նրա ու որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։

«Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը զբաղեցնելով Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը՝

– 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավան բնակավայրում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները:
– 2 դրվագով կատարել է փողերի լվացում՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված 3.5 հա և 0.37 հա հողատարածքները:
– Գույքահարկի վճարման հարթակում ներառելով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ փաստացի չի վճարել իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկը՝ Գոռավան բնակավայրին պատճառելով շուրջ 1 միլիոն դրամի գույքային վնաս:
– Հափշտակել է իրեն վստահված՝ Գոռավանի համայնքապետարանի կարիքների բավարարման նպատակով հատկացված՝ ՍՊ ընկերության անվամբ լրացված՝ 1 միլիոն 129 հազար դրամի չափով սեղմված գազ լիցքավորելու համար նախատեսված կտրոնները»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 23-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խաբեության եղանակով գույքային վնաս պատճառելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացում կատարելը), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (33 դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ փողերի լվացում կատարելը) (2 դրվագ):

Դատախազը 2025 թվականի մայիսի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև Ա.Բ.-ի որդու նկատմամբ՝ Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարին պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար (23 դրվագ):

Դատախազը 2025 թվականի հունիսի 10-ին Գոռավան համայնքի նախկին ղեկավարի որդու վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատել և հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան: