Դեռ վերցրած պարտքերը չենք էլ տվել, բայց արդեն տանիք չունենք. տուժած բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

«Քամին պատուհան էր բացում, չէի կարողանում պահել, չգիտեի որ այսպիսի ավերածություններ է արել, երբ ամեն ինչ անցավ, դուր եկանք ու տեսանք որ էլ ոչինչ չունենք», – ասում է Ապարանում պտտահողմից տուժած բնակիչը։

Նրա խոսքով՝ մեկ տարի էլ չկար, ինչ տանիքը կառուցել էին։ «500 հազարի մենակ տախտակներն ենք առել, 300 հազար թիթեղին ենք տվել, 700 հազար վարպետի գումար ենք տվել, էլ չեմ հաշվում մնացած ծախսերը։ Սարսափելի է, մի տարի էլ չկա, դեռ չենք էլ վերջացրել այդ պարտքերը, բայց այս վիճակն է»,- ասում է աղետից տուժած բնակիչը։

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հունիսի 16-ի ժամը 09։00-ի դրությամբ Ապարանում վնասվել է 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ, վնասվել է 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ:

Ապարանի ավերիչ պտտահողմից հետո այսօր քաղաքում վնասների գնահատման ու վերականգնման աշխատանքներ էին տարվում։ Factor TV-ն շրջել է քաղաքում և արձանագրել, որ բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը: Տուժել են նաև հանրային նշանակության շենքեր, դպրոցներ, հանրային սննդի կետեր, պոկվել են ծառեր և սյուներ։ Քաղաքում այսօր գազամատակարարումը վերականգնվել է, սակայն դեռ չկա էլեկտրականություն։ Ապարանում պտտահողմի հետևանքով 4 անձ մարմնական վնասվածքներ է ստացել, նրանցից մեկն անչափահաս է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան