Ինչ կլինի, եթե վիզայով սահմանված ժամկետից երկար մնաք ԱՄՆ-ում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, և նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները»,-նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում ուժի մեջ է մտել ԱՄՆ մուտքի լիակատար արգելք՝ 12 երկրի քաղաքացիների համար, ինչպես նաև մասնակի արգելք՝ ևս յոթ երկրի քաղաքացիների նկատմամբ։

Լիակատար արգելքը վերաբերում է հետևյալ երկրների քաղաքացիներին՝ Աֆղանստան, Մյանմա, Չադ, Կոնգոյի Հանրապետություն, Հասարակածային Գվինեա, Էրիթրեա, Հայիթի, Իրան, Լիբիա, Սոմալի, Սուդան և Եմեն։

Մասնակի արգելքը տարածվում է Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի և Վենեսուելայի քաղաքացիների վրա։ Նրանց այլևս չեն տրամադրվի զբոսաշրջային և ուսանողական վիզաներ։ Միևնույն ժամանակ, կշարունակեն տրամադրվել օրինակ՝ աշխատանքային վիզաներ կամ վիզաներ՝ ԱՄՆ քաղաքացի բարեկամների հետ միավորվելու նպատակով։

Արգելքների մեջ բացառություններ են նախատեսված ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց («գրին քարտ»), երկքաղաքացիություն ունեցողներին, եթե ունեն վավեր անձնագիր արգելքով չհետապնդվող երկրից, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների «որոշ ընտանիքի անդամների» համար։