102-րդ ռազմաբազան օգնություն է առաջարկել Գյումրու համայնքապետարանին՝ կարկուտի հետևանքները վերացնելու համար

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Հունիսի 14-ի երեկոյան Գյումրիում գրանցված ուժեղ քամին և կարկուտը զգալի վնասներ են հասցրել քաղաքի մի շարք թաղամասերին։ Այս մասին տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից։

«Ստեղծված իրավիճակով մտահոգված՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի գեներալ-մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովը հեռախոսազրույց է ունեցել Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի հետ։

Զրույցի ընթացքում գեներալ-մայոր Բեզբորոդովը տեղեկացել է քաղաքի իրավիճակի մասին և իր նախաձեռնությամբ առաջարկել է ռազմաբազայի աջակցությունը՝ տրամադրելով տեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ վնասների վերացման և մաքրման աշխատանքների նպատակով։

Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից, շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և աջակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման դրսևորումները, հատկապես դժվարին պահերին, խոսում են գործընկերային հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին։ Նա նշել է, որ քաղաքապետարանի ծառայությունները կարողացել են առայժմ սեփական ուժերով վերահսկել իրավիճակը, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմաբազայի աջակցությունը անպայման կարժանանա դիտարկման և գնահատման»,- գրված է համայնքապետարանի պաշտոնական էջում։

Ուշագրավ է, որ համայնքային հարցը քննարկվում է 102-րդ ռազմաբազայի ներկայացուցչի հետ։