Իսրայելի ագրեսիան ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունքն է․ Արաղչին՝ Կայա Կալլասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի ԱԳ նախարարը Իսրայելի ագրեսիան համարել է ԱՄՆ-ի ուղղակի աջակցության արդյունք․ գրում է Mehr գործակալությունը։

Արաղչին նաև ասել է, որ «Իրանը վճռական պատասխան է տվել Իսրայելի ագրեսիային՝ իր ազգային ինքնիշխանությունը, ժողովրդին և անվտանգությունը պաշտպանելու համար, և վճռական է օգտագործելու իր օրինական իրավունքը՝ հակազդեցություններ ձեռնարկելու»։

Նա կոչ է արել Եվրամիությանը և Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին պատասխանատու դիրքորոշում ցուցաբերել Իսրայելի ագրեսիան դատապարտելու և ագրեսորին պատասխանատվության ենթարկելու հարցում։

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը, իր հերթին, խորը ափսոսանք և մտահոգություն հայտնել տարածաշրջանում լարվածության սրման կապակցությամբ՝ ընդգծելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու Անվտանգության խորհրդում և այլ միջազգային մարմիններում դիվանագիտական ​​ջանքերին՝ տարածաշրջանում լարվածության նվազեցմանը և խաղաղության ու անվտանգության վերականգնմանը նպաստելու համար։

 

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտյան հարձակվել է Իրանի վրա։ Հարվածների ժամանակ նահատակվել են Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին, Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը, ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Ալի Հաջիզադեն և առնվազն վեց իրանցի միջուկային գիտնականներ։ Մահացել է Իրանի 78 քաղաքացի, վիրավորվել 320-ը։

Իրանն ի պատասխան հրթիռային երեք հարձակում է գործել Իսրայելի վրա։ Իսրայելը հայտնել է 4 զոհի և 70-ից ավելի վիրավորների մասին, ինչպես նաև Թել Ավիվում ու Ռամաթ Գանում ավերածությունների ու շինությունների փլուզումների մասին։ Նշվում է, որ փլատակների տակ մարդիկ կան։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի