Խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար ԻՊԱՍ-ը դատի է տվել ՀՀ ԱԳՆ-ին

Լուրեր

04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
04.08.2026 | 14:02
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:00
Իրանը հայտնում է, որ պատրաստ է եղել հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների
04.08.2026 | 13:54
Աշնանը տարածքներ են հանձնվելու. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:48
Ճամբարակին է վերադարձվել շուրջ 3.4 հա մակերեսով հողատարածք. Գլխավոր դատախազություն
04.08.2026 | 13:45
Ուկրաինան երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ, անհրաժեշտ են այլ դաշինքներ․ Զալուժնի
04.08.2026 | 13:37
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 13:33
«Նոայի» հնարավոր մրցակիցը պայմանագիր է կնքել Տեր Շտեգենի հետ
04.08.2026 | 13:27
Մարտին 1-ի գործով ձերբակալված և դատապարտված Նիկոլ Փաշինյանը հաստատ անմեղ չի եղել․ Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 13:23
Էլեկտրոմոբիլների՝ մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 3-ը ներառյալ
04.08.2026 | 13:15
Ռուսական զորքերը 6 ավիառումբ են նետել Սումիի վրա․ զոհվել է 3 մարդ, այդ թվում՝ 2 երեխա
04.08.2026 | 13:06
Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 13:00
ԵԱՀԿ գործող նախագահը Երևան կայցելի․ նա Բաքվում ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության առաջընթացը
Բոլորը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ՝ խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար։

2025-ի մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման։ Այս հայտարարություններից հետո «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել պայմանագրի տեքստը։ ԱԳՆ-ից առաջարկել են լսել Ազգային ժողովում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը՝ կցելով ելույթի հղումը։

«Մենք դա համարեցինք մերժում, բայց զուգահեռ դիմել էինք նաև Կառավարություն՝ հայցելով համաձայնագրի տեքստը։ Կառավարությունը հարցումը վերահասցեագրել էր ԱԳՆ։ Այդ ժամանակ արդեն, ի պատասխան Կառավարությունից ստացված գրության, արդեն պաշտոնապես մերժվել էր տրամադրել համաձայնագրի տեքստը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց կազմակերպության իրավապաշտպան, ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը։

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածը վերաբերում է տեղեկատվության ազատության սահմանափակումներին։

Հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է, որ տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե այն պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն։

Աննա Մելիքյանի խոսքով՝ ԱԳՆ-ն չի հստակեցրել, թե տվյալ դեպքում խաղաղության համաձայնագրի տեքստն ինչպիսի գաղտնիք է համարվում։

Նախարարությունից նաև հայտնել են, որ սովորաբար նման պայմանագրերը հրապարակվում են ստորագրելուց առաջ։ Աննա Մելիքյանի դիտարկմամբ՝ եթե համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման, ապա ի՞նչն է խանգարում իրենց հրապարակել այն կամ դրա դրույթների մասին տեղեկացնել քաղաքացիներին։

Այս պատասխանից հետո հասարակական կազմակերպությունը դիմել է դատարան՝ վիճարկելով մերժումը և պնդելով, որ ԱԳՆ-ն չի հիմնավորել, թե ինչու է մերժում տեղեկության տրամադրումը։

Նշենք, որ Factor TV-ն ևս դիմել է Կառավարություն և Արտաքին գործերի նախարարություն, մեզ նույնպես մերժել են տրամադրել համաձայնագրի տեքստը՝ նույն հիմնավորումներով։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկության համաձայն՝ գործը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանին։ Վերջինն այն վարույթ է ընդունել և նախնական դատական նիստ նշանակել օգոստոսի 6-ին։

Արաքս Մամուլյան