Կաշառքի դիմաց 300.000 ժամկետանց ձվի խմբաքանակը ոչնչացված լինելու մասին կեղծ ակտ կազմած նախկին պաշտոնյան ազատազրկվել է

Լուրեր

01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի նախկին պետ Ալեքսան Մկրտչյանը, ով կազմակերպել է սննդային ձվի արտադրությամբ զբաղվող «Մյաս» ՍՊ ընկերության՝ պիտանելիության ժամկետն անցնելու պատճառով Հայաստան վերադարձված մեկ բեռնատար՝ շուրջ 300.000 ձուն սահմանված կարգի խախտմամբ ոչնչացնելու գործընթացը՝ դրա դիմաց ստանալով 250 հազար դրամ կաշառք, դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված և մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան հանձնված քրեական գործով պարզվել էր, որ ՍԱՏՄ նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանն իր ստորագրությամբ հաստատել է կեղծ տեղեկություններ պարունակող՝ վտանգավոր արտադրանքի ոչնչացման վերաբերյալ կազմված ակտ, որի համաձայն, իբր ոչնչացվել է պիտանելիության ժամկետն անցած շուրջ 300.000 ձու, իսկ «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանն օժանդակել է այդ ակտի կազմմանը: Գուրգեն Պետրոսյանը կեղծ ակտը փոխանցել է նույն Կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանին՝ տեղեկացնելով, որ ոչնչացման ենթակա ձվի ամբողջ խմբաքանակը փաստացի չի ոչնչացվել:

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մարտի 6-ի դատավճռով՝ ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, տուգանքի՝ 1 միլիոն 830 հազար դրամի չափով և 3 տարի ժամկետով զրկվել է հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Նույն Կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Գուրգեն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի՝ 1 միլիոն 174 հազար դրամի չափով, «Մյաս» ՍՊ ընկերության տնօրեն Ռուդիկ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել և տուգանքի՝ 750 հազար դրամի չափով»,- գրված է դատախազության հաղորևդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: