Հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին, իսկ Բուշերի ատոմակայանը թիրախավորված չէ․ ՄԱԳԱՏԷ

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հաստատել է, որ Իսրայելի կողմից հարված է հասցվել Իրանի Նաթանզի ուրանի հարստացման կայանին․ գրում է apnews-ը։

«ՄԱԳԱՏԷ-ն ուշադիր հետևում է Իրանում խորապես մտահոգիչ իրավիճակին … Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ Մենք նաև կապի մեջ ենք երկրում գտնվող մեր տեսուչների հետ»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսսին։

Միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանի Բուշերի ատոմակայանը թիրախավորված չէ։

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հաստատել է, որ Պարսից ծոցի ափին գտնվող Իրանի Բուշերի ատոմակայանը «չի թիրախավորվել, և որ Նաթանզի կայանում ճառագայթման մակարդակի աճ չի նկատվել»։

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։

Al Mayadeen հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզի միջուկային օբյեկտն է եղել։

Ըստ Al Jazeera-ի՝ հարձակումների թիրախում նաև Թեհրանի հյուսիս-արևելքում գտնվող Մահալաթի շրջանն է, որը հայտնի է ռազմական պաշտոնյաների բնակավայրերով։

The New York Times-ը, հղում անելով իրանցի պաշտոնյաներին, հայտնել է, որ հարվածներ են հասցվել նաև Իսլամական Հանրապետության ռազմական հրամանատարության երկու բնակելի շենքերին։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի