Կհաստատվեն շուրջ 7 միլիոն եվրո բյուջեով ծրագրեր. ՆԳ նախարարը հանդիպել է ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատարի հետ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսը մտքեր են փոխանակել ներկայումս բանակցվող կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի ընթացքի մասին, որոնց ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 7 միլիոն եվրո։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Մարտա Կոսը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները, ընդգծել՝ Հայաստանի հուսալի գործընկեր լինելու փաստը։ Նա շնորհակալություն է հայտնել նախարար Սարգսյանին ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցության գործում ներդրման համար։

Այս համատեքստում քննարկվել են համագործակցությունն առավել ընդլայնելուն վերաբերող հարցեր։

Մարտա Կոսը հետաքրքրվել է ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներով՝ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնելով։

Возможно, это изображение 9 человек, отдел новостей и текст

Նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա մանրամասնել ՆԳ նախարարության և դրա ենթակա ստորաբաժանումներում ընթացող համապարփակ ու համակարգային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև դրանց վերջնարդյունքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՆԳՆ-ի՝ հանձնակատար Կոսը դրական է գնահատել ռեադմիսիոն համաձայնագրերի իրականացման ընթացքը:

«Քննարկվել են նաև աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, այդ թվում՝ Փրկարար ծառայության արդիականացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճգնաժամային կառավարման ոլորտում Հայաստանի կողմից վերջերս ընդունված նոր ռազմավարությանը»,- նշել են գերատեսչությունից։