Դատարանը քննեց Սերժ Սարգսյանի վերաբերյալ երկու գործերը մեկ վարույթում միացնելու հարցը

Լուրեր

13.01.2026 | 15:15
Երբ ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ տարածքից՝ ըստ Պապիկյանի//ՀՅԴ-ն ընտրությունների դաշինքով կգնա․ ԼՈՒՐԵՐ
13.01.2026 | 15:13
Ես ուսադիր չեմ կրում․ Պապիկյանը՝ Փաշինյանի կազմակերպած ուխտերթին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 15:07
Այդ սպաները կզորացրվեն. Պապիկյանը՝ քրեական ենթամշակույթին հարող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 15:02
Բանակում մարդը մարդուն սպանելու դեպք 2025 թվականին չենք ունեցել. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:55
«Զանգեզուրի միջանցքը շահագործման կհանձնենք մինչև 2030 թվականը». Թուրքիայի տրանսպորտի նախարար
13.01.2026 | 14:49
Սա ինձ համար անձնական ողբերգություն է. Պապիկյանը՝ 15 զինվորի կյանք խլած Ազատի կացարանի հրդեհի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:41
25% մաքսատուրքի պատճառով ՀՀ-ն չի կարող հրաժարվել Իրանի հետ ապրանքաշրջանառությունից․ տնտեսագետ
13.01.2026 | 14:39
Հնարավո՞ր է վերանայվեն 25-օրյա վարժանքները. Պապիկյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:33
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ուիթկոֆի հետ իր շփումները շարունակվում են
13.01.2026 | 14:27
Աշխատանքից ազատել եմ ՊՆ-ում աշխատող այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:25
Չեմ պատրաստվում Ադրբեջանի հետ մրցավազքի մեջ մտնել. Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:19
Ամանորի տոների ընթացքում ռուսական Նովոկուզնեցկի ծննդատանն 9 նորածին է մահացել
13.01.2026 | 14:16
Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ, պատիվ և լռի, ծպտուն չհանի. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:14
Զինվորական համազգեստի վաճառքը կարգելվի. ԱԺ-ում նախաձեռնությամբ հանդես կգամ. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 14:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ որ դեպքում կփոխի քաշային կարգը
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով երկու դատական նիստերը մակագրվել են դատավոր Արամ Գրիգորյանին: Դատարանն այսօր քննության առարկա դարձրեց Սարգսյանի երկու գործերը մեկ վարույթում միացնելու հարցը, սակայն վերջնական որոշում չկայացրեց:

Նշենք, որ Սարգսյանի վերաբերյալ դատարան ուղարկված գործերից մեկը, որն այսօր է քննվում, վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում աշխատելու շրջանում, 2005-2007 թվականներին, Իսակովի պողոտայում ՊՆ-ին պատկանող հողերը շուկայականից էժան գնով ուղղակի վաճառքով օտարելուն:

Մյուս գործը, որն օրեր առաջ է ուղարկվել դատարան, վերաբերում է գործարար Սիլվա Համբարձումյանից 2008 թվականին կաշառք վերցնելուն:

Երկու գործերը մեկ վարույթում միացնելու միջնորդությունը դատարանին ներկայացրեց Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը: Մեղադրող Գորիկ Հովակիմյանը, սակայն, նշեց, որ այս պահին դիրքորոշում հայտնել չի կարող, քանի որ մյուս գործով ինքը հանրային մեղադրող չէ, գործի ծավալին և հանգամանքներին ծանոթ չէ և չի կարող այս պահին դիրքորոշում հայտնել՝ երկու գործերը մեկ վարույթում միացնելը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ:

Դատարանն էլ նշեց, որ որոշում կայացնելու համար պետք է լսել նաև մյուս գործով հանրային մեղադրողին և դատավարության մյուս մասնակիցներին, ուստի այս պահին միջնորդության լուծումը հետաձգվեց:

Արաքս Մամուլյան