Արմեն Չարչյանը չի ազատազրկվի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի գործով Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել՝ մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այս մասին տեղեկացնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Սա նշանակում է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ պայմանականորեն չկիրառված պատիժը մնաց ուժի մեջ։ 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսորի քրեական գործը, որը պսակվեց հաջողությամբ»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Միսակյանի վճռով՝ Արմեն Չարչյանը դատապարտվեց 4 տարի ժամկետով ազատազրկման։ Սակայն հաշվի առնելով, որ նախկին պատգամավորը 4 ամիս 15 օր գտնվել է անազատության մեջ, վերջնական պատիժ նշանակվեց 3 տարի 7 ամիս ժամկետը։ Պատիժը, սակայն, այդպես էլ չկիրառվեց, քանի որ դատարանը սահմանեց պայմանական ազատազրկում՝ կիրառելով փորձաշրջան։

Գլխավոր դատախազությունը Միսակյանի այս դատավճիռը բողոքարկել էր, պաշտպանական կողմը ևս համաձայն չէր, ուստի երկու կողմն էլ դիմել էին Վերաքննիչ դատարան, որտեղ էլ որոշում էր կայացվել Չարչյանի 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատել և դարձնել 1 տարի։ Դատախազությունը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորում էր պարտադիր մասնակցել ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։ Նա ձերբակալվեց, ապա հունիսի 23-ին մեկ ամսով կալանավորվեց։ Հուլիսի 21-ին դատավոր Վահե Միսակյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց, որը Դատախազության կողմից բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին կրկին կալանավորեց։ Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին՝ խափանման միջոց ընտրելով ստորագրությունը չհեռանալու մասին։

 

Ռոզա Վարդանյան