Տիեզերական տվյալների օգտագործում՝ աղետների կառավարման համար. ՆԳՆ-ի նոր նախագիծը

Լուրեր

22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
22.02.2026 | 18:55
Ահազանգ է ստացվել, որ Արմավիրում գտնվող կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
22.02.2026 | 18:24
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում
22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության օգտագործման և գործիքակազմի ձևավորման հայեցակարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։

Նշվում է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում տիեզերահեն տեղեկատվության կիրառման նպատակն է նպաստել ՀՀ-ում աղետներին և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայուն պետության կայացմանն ու զարգացմանը, ապահովել որակյալ աշխարհատարածական տեղեկատվության ու տիեզերական ծառայությունների ժամանակին և համակարգված կերպով հասանելիությունն աղետների ռիսկի կառավարման բոլոր փուլերում (ռիսկի նվազեցում, արձագանքում, հետաղետային վերակնգնում)՝ որոշումների կայացմանն ու գործողություններին աջակցելու համար:

«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արտակարգ իրավիճակների նախարարության, 2021 թվականին պաշտոնապես դարձավ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միակ պետությունը, որը հանդիսացավ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի լիազորված օգտատեր: Դա թույլ է տալիս ուղղակիորեն դիմել Խարտիային՝ աղետի ժամանակ այն ակտիվացնելու համար, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման այլ մարմիններին և համապատասխան կառույցներին:

Այն ակտիվացվել է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ: Հայաստանի առաջին արբանյակը տիեզերքում է 2022 թվականի մայիսից, ինչն անկասկած կնպաստի Հայաստանի Հանրապետության տիեզերքի ոլորտում գործունեության զարգացմանը՝ մասնավորապես աղետների ռիսկի կառավարման ոլորտում»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Նախագիծը հանրային քննարկման ներկայացված կլինի մինչև հունիսի 27-ը։