Կոլումբիայի նախագահի թեկնածուի վրա կրակել են

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթ օրը, հունիսի 7-ին, Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում զինված հարձակում է տեղի ունեցել նախագահի թեկնածու Միգել Ուրիբեի վրա։ Իշխանությունների և նրա կուսակցության ներկայացուցիչների տվյալներով՝ քաղաքական գործիչը կրակոցից վիրավորվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ Ֆոնտիբոն թաղամասի այգում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Ուրիբեն ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, փոխանցում է DW-ն։

Կոլումբիայի պաշտպանության նախարար Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Իշխանությունները շարունակում են քննությունը՝ պարզելու՝ ձերբակալվածը հանցակիցներ ունեցել է, թե ոչ։

Նշենք, որ Կոլումբիայի կառավարությունն կտրուկ դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «ոչ միայն քաղաքական գործչի դեմ ուղղված հանցագործություն, այլ նաև հարձակում ժողովրդավարության, կարծիքի ազատության և օրինական քաղաքական գործունեության դեմ»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը «ամենախիստ ձևով դատապարտում է կոլումբիացի սենատորի դեմ մահափորձը»։

39-ամյա Միգել Ուրիբեն ընդդիմադիր պահպանողական «Դեմոկրատական կենտրոն» կուսակցության ներկայացուցիչ է և գործող նախագահի՝ ձախակողմյան Գուստավո Պետրոյի քննադատը։ Նա հայտարարել էր 2026 թվականի նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին։