Հեղափոխական ալիքի վրա մարդիկ ավելի զգացմունքային ընտրություն են կատարում. իրավապաշտպան

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Շատ լավ կլիներ, որ արտահերթ ընտրությունների արդյունքում բազմազան լիներ խորհրդարանը, բայց, կարծում եմ, բազմազանությունը մի քիչ պակաս է լինելու: Այ մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Վարդան Հարությունյանը դժվարանում է ասել, թե ո՞ր քաղաքական ուժերը կհայտնվեն նոր խորհրդարանում. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեղափոխական ալիքի վրա մարդիկ ավելի զգացմունքային ընտրություն են կատարում, և միշտ չէ, որ այդ ընտրությունն արտահայտում է հասարակության իրական մղումներն ու ցանկությունները: Չի բացառվում, որ խորհրդարանում նույնպես Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժն ունենա հսկայական մեծամասնություն, և ընդամենը մեկ տարի անց մարդիկ, հնարավորության դեպքում, կարող էին այլ ընտրություն կատարել: Հեղափոխական ալիքը միշտ էլ թելադրում է խաղի իր կանոնները»:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ ՀՀԿ-ի կողմից ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ նախաձեռնելն արագացրեցին արտահերթ ընտրությունների գնալու գործընթացքը, միաժամանակ իրենց դեմ աշխատեց. «Ընդհանրապես, հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների ներկայացուցիչները ցանկացած քայլ, որ ծրագրում են, անում են հեղափոխություն իրականացնողների դեմ, աշխատում է իրենց դեմ»:

Վարդան Հարությունյանի կարծիքով՝ կարևոր է, որ փոփոխված Ընտրական օրենսգիրք լինի, սակայն, միաժամանակ, սարսափելի չի լինի, եթե ընտրությունները ոչ փոփոխված ԸՕ-ով լինեն: «Շատ ավելի կարևոր է քաղաքական կամքը: Ամենավատ օրենքով էլ կարելի է անցկացնել հասարակության և քաղաքական ուժերի կողմից ընդունելի ընտրություններ»,- հավելեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: