«Անդաստիարակ», «անշնորհք», «ամոթ Ձեզ» արտահայտություններն ունեն մեղմ հանդիմանական երանգ․ ԿԿՀ-ն Միրզոյանի արտահայտություններում վիրավորանք չի տեսել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ նախարարի արտահայտությունների առնչությամբ։

ԿԿՀ-ն նկարագրել է կառավարության մարտի 13-ի նիստից հետո նախարարի ու լրագրողների կարճ խոսակցությունը՝ կառավարության շենքի միջանցքում։

««Ինչի՞, մենակ թուրք գործընկերների համար եք գնո՞ւմ, պարո՛ն Միրզոյան»: Ա.Միրզոյանը հետ է շրջվում դեպի լրագրողը, մոտենում նրան և ասում. «Նախ ես համարում եմ էս Ձեր ասածը վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք և ոչ արհեստավարժ (լրագրողն ընդհատում է՝ երևի շնորհքովը Ձեզն է, Ձեր արածն ա, որ Դուք ձեռքը ձեր գրպանը դրած պատասխանում եք)։ Սուս մնացեք, ես պատասխանում եմ: Եվ երկրորդը, սա լրագրողների մասնագիտական գործունեություն չի, սա քաղաքական ակցիա է։ Ամոթ ձեզ: (սկսում է հեռանալ)»: Մյուս լրագրողի հետ ևս տեղի է ունենում կարճ փոխանակություն, փոխադարձ բառարկություններ են հնչում»,- նկարագրված է եզրակացության մեջ։

ԿԿՀ-ն գործը քննել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի 51-րդ կետի համատեքստում, ըստ որի՝ պաշտոնյաները պարտավոր են լրագրողների հետ շփվելիս պահպանել հարգալից վերաբերմունք և չխոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությանը։ Այս նպատակի համար վերլուծության են ենթարկվել Միրզոյանի արտահայտությունները՝ «անդաստիարակ», «անշնորհք», «ոչ արհեստավարժ», «սուս մնալ», «ամոթ Ձեզ», «չափն անցնել»։

Հանձնաժողովը եզրահանգել է, որ դրանք իրենց բնույթով վիրավորական չեն, որոշ արտահայտություններ՝ «անդաստիարակ», «անշնորհք», «ամոթ Ձեզ», ունեն մեղմ հանդիմանական կամ նախատական երանգ և ուղղված են եղել լրագրողների գործողություններին գնահատական տալուն և ոչ թե նրանց անհատապես վիրավորելուն:

Տեսանյութի և միջադեպին նախորդած իրադարձությունների համադրմամբ հանձնաժողովը եզրակացրել է, որ «Միրզոյանի արձագանքն իր բովանդակությամբ, տոնայնությամբ և բնույթով համահունչ կամ համապատասխան է եղել լրագրողների վարքագծին՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների և դրանց կապակցությամբ պետական քաղաքականության հետ կապված սոցիալական լարված իրավիճակը, և այն, որ լրագրողի հարցը (ռեպլիկը) տրվել է հարցազրույցից դուրս, ունեցել է սադրիչ բնույթ և Արարատ Միրզոյանի կողմից ընկալվել է որպես քաղաքական բնույթի հայտարարություն»:
Հանձնաժողովը գտել է, որ Միրզոյանի խոսքը չի կարող համարվել ոչ հարգալից վերաբերմունք:

«Կանոնագրքի 51-րդ կետով սահմանված լրագրողի հետ հաղորդակցվելիս հարգալից վերաբերմունք դրսևորելու և լրագրողների իրավունքները չխախտելու պահանջների առերևույթ խախտում կարող են ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ պարունակել այն դեպքերը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձն իր վարքագծով վիրավորում է լրագրողներին, նրանց պատիվն ու արժանապատվությունը: Վերոգրյալի համատեքստում Հանձնաժողովը նշված դեպքով վարքագծի կանոնի առերևույթ խախտման վարույթ հարուցելու հիմքեր չի արձանագրել»,- ասված է ԿԿՀ-ի եզրակացության մեջ։

ԿԿՀ-ն ուսումնասիրում է լրատվամիջոցներում տարածված երեք այլ հրապարակում՝ վարքագծի կանոնների խախտման հնարավոր դեպքերի շրջանակում։

Արփի Հակոբյան