Լևոն Քոչարյանի գործով վկա ոստիկանը հակասական ցուցմունքներ է տալիս

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի գործով դատական նիստին այսօր ցուցմունք է տալիս 2023-ի սեպտեմբերի 22-ին Ամիրյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը՝ Արմեն Խեչումյանը:

Վերջինիս՝ դատարանում տված ցուցմունքը հակասում է նախաքննության ընթացքում քննիչի մոտ տված ցուցմունքին: Դատարանը թույլատրել է հրապարակել ոստիկանի նախաքննական ցուցմունքների այն հատվածները, որոնք հակասում են վկայի՝ դատարանում տված ցուցմունքին:

Մասնավորապես՝ վկան դատարանում հայտնել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ինչ-որ պահի ցուցարարների մեջ տեսել է Լևոն Քոչարյանին, սակայն նրան որևէ ոստիկանի աշխատանք խոչընդոտելիս կամ որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելիս չի տեսել: Հայտնել է նաև, որ չի տեսել շղթա կազմած քաղաքացիների:

Ոստիկանը հայտնել է նաև, որ ինքը Լևոն Քոչարյանին բերման ենթարկելիս ոստիկանների մեջ չի եղել, նրան չի մոտեցել:

Մինչդեռ նախաքննության ժամանակ տված ցուցմունքում ոստիկանը հայտնել է, որ Լևոն Քոչարյանը եղել է շղթա կազմած քաղաքացիների մեջ, որ ինքը մասնակցել է շղթան կազմաքանդելուն, որ Քոչարյանը, ի թիվս այլ անձանց, փորձել է խոչընդոտել ոստիկաններին շղթան կազմաքանդելուն:

Այն բանից հետո, երբ վկան դատավարության մասնակիցների՝ հակասությունները պարզաբանելուն միտված հարցերին ևս սկսեց հակասական ու իրարամերժ պատասխաններ տալ, դատարանը որոշեց դատարանում քննել վկայի նախաքննական ցուցմունքի տեսագրությունը: Տեսագրությունը դիտելուց հետո Խեչումյանն ասաց, որ ինքը նախաքննության ժամանակ ավելի լավ է հիշել իրադարձությունները։

Մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դեպքի օրվա տեսագրությունները համացանցում առկա են, դրանցում ակնհայտ երևում է, որ Խեչումյանը շղթան կազմաքանդելու գործողություններին մասնակից չի եղել, Լևոն Քոչարյանին չի մոտեցել:

Հակասությունները պարզելու վերաբերյալ տրված հետագա հարցերին պատասխանելիս Խեչումյանն ասում էր՝ «դե եթե էնտեղ տենց եմ ասել, ուրեմն տենց ա եղել»,- նկատի ունենալով իր հարցաքննության տեսագրությունը:

Դատարանում հետազոտվեց նաև Լևոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին բերման ենթարկելու դրվագը, որտեղ վկան իրեն բերման ենթարկող ոստիկանների մեջ մատնացույց անել չկարողացավ, դատավարության մասնակիցները, զննելով տեսանյութը, վկայի հետ միասին պարզեցին, թե հատկապես որ հատվածում է գտնվել վկա ոստիկանը։ Այս տեսանյութի հրապարակումից հետո վկան, ի վերջո, ասաց, որ Լևոն Քոչարյանին և Սերգեյ Ասատուրովին որևէ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելիս չի տեսել։

Դատարանում վկային հարց ուղղվեց նաև, թե ինչո՞ւ էին ոստիկանները ցանկանում շղթան քանդել, ինչ իրավախախտում էին կատարել քաղաքացիները, ինչին ի պատասխան վկան նշեց, որ ճանապարհն էին փակել:

Մեղադրյալ Սերգեյ Ասատուրովի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիտարկեց. արդյոք 2018-ին է՞լ էին փողոց փակելը ոստիկանները անօրինական վարքագիծ համարում՝ նկատի ունենալով, որ 2018-ի իշխանափոխության պահանջով ցույցերի ժամանակ հենց փողոց փակելու մեթոդն էր ընտրված՝ որպես բողոք արտահայտելու միջոց:

Դատարանում վկայի հարցաքննությունը շարունակվում է:

Արաքս Մամուլյան