Արդարացում՝ 6,5 տարի անց․ Դավիթ Սանասարյանը ժպտում է բոլորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Քրեական հետապնդման մեկնարկից  շուրջ 6,5 տարի անց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին պետ Դավիթ Սանասարյանն այսօր արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Սա նշանակում է, որ նա չի կատարել իրեն վերագրվող հանցանքը։

Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում չարաշահել է լիազորությունները։ Մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Սամվել Ադյանի հետ և նախապես տեղյակ լինելով, որ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցում է տարբեր գնման ընթացակարգերի և ստանում շահույթ, Սանասարյանն անտեսել է օրենքով սահմանված արգելքը, Ադյանին աշխատանքի է ընդունել ու նշանակել ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Ապա Ադյանի միջնորդությամբ նույն վարչությունում որպես գլխավոր մասնագետ աշխատանքի է ընդունել Գևորգ Խաչատրյանին։

Ադյանն ու Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, 2018-2019 թվականների ընթացքում ապօրինի կերպով միջամտել են ՊՎԾ-ի կողմից վերահսկվող օբյեկտներ հանդիսացող Առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին՝ պարտադրելով փոփոխել պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից ու սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր։ 

Ըստ մեղադրանքի՝ Ադյանն ու Խաչատրյանը նպատակ են ունեցել հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել են նաև Ադյանը, Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ն ղեկավարող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանք գործի քննության ընթացքում համաձայնել են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Սա հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է։

Ինչ վերաբերում է Սանասարյանին, նա մեղադրանքը չէր ընդունել, պնդել էր, որ պետք է հասնի արդարացման դատավճռի, քանի որ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսնում։

«Սա Թորոսյան-Վանեցյան համագործակցության արդյունքում է տեղի ունեցել»,- հայտարարել է Սանասարյանը։

Քրեական հետապնդում հարուցելու պահին Արթուր Վանեցյանն ԱԱԾ պետն էր, իսկ Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարը։ Անդրադառնալով Արսեն Թորոսյանի դրդապատճառներին՝ Սանասարյանն ասել էր, որ ՊՎԾ-ն Առողջապահության նախարարությունում ստուգումներ է իրականացնելու։

Քրեական գործը հարուցվել էր ԱԱԾ-ում։ Այն ժամանակ ԱԱԾ պետի պաշտոնը  զբաղեցնող Արթուր Վանեցյանը հայտարարել էր․ «Այն մեղադրանքը, որն առաջադրվել է Դավիթ Սանասարյանին, այս պահին ամբողջությամբ հիմնավորված է ցուցմունքներով, առերեսումներով, բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը՝ հորդորում եմ բոլորին մի քիչ համբերել, երբ գործը կուղարկվի դատարան, այնտեղ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալու ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել քրեական գործով»։

Դատարանում գործի քննությունը տևեց ավելի քան հինգուկես տարի։

Դատավճռի հրապարակումից հետո դատավոր Դավիթ Բալայանը պարզաբանեց․ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Սանասարյանն իրավունք ունի դիմելու դատարան՝ վարույթի ընթացքում պատճառված վնասի հատուցման պահանջով, միայն թե դիտարկեց, որ դատարան դիմելով՝ Սանասարյանը չմոռանա, որ վարույթի քննությունը նաև հենց իր մեղքով է երկար տևել:

Նշենք, որ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո Սանասարյանն ինքնակամ հրաժարական էր տվել ՊՎԾ պետի պաշտոնից, և այժմ չի կարող պահանջել, որ իրեն վերականգնեն պաշտոնում։ Ինչ վերաբերում է արդարացի հատուցման պահանջներին, այդ հարցը պետք է քննարկի փաստաբանների հետ։

Ինչպես է դատավճռին վերաբերում Արսեն Թորոսյանը, որն այժմ ԱԺ պատգամավոր է։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ Թորոսյանն այսօր ասաց․ «Կեցցե՛ արդարադատությունը, մնացած մեկնաբանություններն ավելորդ են, այնպես չի, որ հատուկ ասելու ինչ-որ բան կա այդ մասով»։

Դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում Սանասարյանը նշեց, որ չի չարացել որևէ մեկի նկատմամբ՝ չնայած արդեն վեց տարուց ավելի քրեական հետապնդման մեջ է գտնվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան