Ֆրանսիան՝ բարեկամ, ՆԱՏՕ-ն ավելի վստահելի, քան ՀԱՊԿ-ը․ ինչ է փոխվել հայաստանցիների մոտեցումներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Որքան երջանիկ են իրենց զգում ՀՀ քաղաքացիները․ հարցվածների 38 տոկոսը տվել է «չափազանց երջանիկ» պատասխանը, իրեն երջանիկ է համարում մոտ 26 տոկոսը, իսկ հարցին չեզոք է վերաբերվում բնակչության 24 տոկոսը, 5 տոկոսն իրեն չափազանց դժբախտ է համարում։ Այս տվյալներն ամփոփված են «Կովկասյան բարոմետր» 2024 թվականի հետազոտության արդյունքներում։ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան»-ը հետազոտությունն իրականացրել է հուլիսի 27-ից հոկտեմբերի 10-ը, հարցմանը մասնակցել է 1,561 անձ։ 

Որքանո՞վ է Հայաստանն այսօր ժողովրդավարական։ Բնակչության մոտ 41 տոկոսը պատասխանել է՝ ժողովրդավարական է, բայց մեծ խնդիրներով, 27 տոկոսն ընտրել է ժողովրդավարական է, բայց աննշան խնդիրներով պատասխանը, և լիովին ժողովրդավարական է համարում 8 տոկոսը։ Իսկ 23 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը բնավ ժողովրդավարական չէ։ 

Ինչպիսի՞ դիրքորոշում ունեն ՀՀ քաղաքացիները տարբեր ազգերի հետ բիզնես անելու հարցում։ Բնակչության 70 տոկոսից ավելին հավանություն է տալիս ամերիկացու, ֆրանսիացու և հայի հետ բիզնես անելուն, իսկ  87 տոկոսից ավելին հավանություն չի տալիս թուրքի և ադրբեջանցու հետ բիզնես հարաբերություններին։

Քաղաքականություն, իշխանություն, ժողովրդավարություն

Բնակչության 63 տոկոսը Հայաստանի քաղաքականությամբ կա՛մ  շատ հետաքրքրված է, կա՛մ ավելի շուտ հետաքրքրված է։ 

Ինչպիսի՞ խնդիրներ են ծառացած Հայաստանի առջև։ Եթե 2019-ի առաջնային խնդիրներից էին գործազրկությունն ու աղքատությունը, ապա 2024-ին այն փոխարինվել է երկրում խաղաղության պակաս և պետական սահմաններ/դեմարկացիա-դելիմիտացիա տարբերակներով։ 2024-ի երկրորդ ամենակարևոր խնդիրը հարցվածները համարում են չլուծված տարածքային կոնֆլիկտները։ 

Վստահություն պետական կառույցների նկատմամբ 

Հարցման մասնակիցների 50 տոկոսը նշել է, որ լիովին վստահում է բանակին, 24 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է։ Հարցվածների 62 տոկոսը լիովին, 17 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է իր դավանած կրոնի հաստատությանը։  2024-ի անվստահելի կառույցներն են ՀԱՊԿ-ը և քաղաքական կուսակցությունները։ 

Քաղաքական կուսակցություններին բոլորովին չի վստահում հարցվածների 51 տոկոսը, Ազգային ժողովին՝ 50 տոկոսը, իսկ դատական համակարգին՝ 41 տոկոսը։ Վարչապետին և նախարարներին հարցվածների 42 տոկոսը բոլորովին չի վստահում, նույնքան տոկոս էլ գրանցվել է նախագահի դեպքում։ 

ՆԱՏՕ, ԵՄ, ՀԱՊԿ, ԵՏՄ

Հարցվածների 39 տոկոսը բոլորովին չի վստահում ՆԱՏՕ-ին։ Այս կառույցի նկատմամբ լիարժեք վստահություն ունի հարցման մասնակիցների 7 տոկոսը։   

Եվրամիությանը բոլորովին չի վստահում 32 տոկոսը, լիովին և ավելի շուտ վստահում է 30 տոկոսը: 

ՀԱՊԿ-ին բոլորովին չի վստահում հարցման մասնակիցների 50 տոկոսը, լիովին վստահում է 4 տոկոսը։ ԵՏՄ-ին բոլորովին չի վստահում հարցվածների 33 տոկոսը, լիովին վստահում է  8 տոկոսը։ 

Ռուսաստանի և Բելառուսի հետ միութենական հանրապետություն դառնալու գաղափարին բոլորովին հավանություն չի տվել բնակչության մոտ 56 տոկոսը։ Նախորդ հարցման համեմատ՝ 37 տոկոս աճ է արձանագրվել։ 

Բանկեր, կրթություն, իրավապահ համակարգ

Բանկերին բոլորովին չի վստահում հարցվածների 28 տոկոսը, լիովին վստահում է 14 տոկոսը։ Նույնն է վերաբերմունք նաև կրթական համակարգի նկատմամբ։  Ոստիկանությանը բոլորովին չի վստահում 29 տոկոսը, լիարժեք վստահում է 16 տոկոսը։ Հարցման մասնակիցների 36 տոկոսը բոլորովին չի վստահում տեղական իշխանություններին, լիովին վստահում է 12 տոկոսը։ 

Բարեկամ երկրներ

2013-ից 2024 թվականների ընթացքում փոխվել է նաև բարեկամ երկրների նկատմամբ վերաբերմունքը։ Եթե 2013-ին Ռուսաստանը 83 տոկոսով առաջատարն էր բարեկամ երկրների սյունակում, ապա անընդմեջ նվազմամբ 2024-ին ցուցանիշը հասել է 14 տոկոսի։ Հարցվածների 37 տոկոսը կարծում է, որ Հայաստանի հիմնական բարեկամը Ֆրանսիան է։ Հետաքրքրական է, որ 2021-2024 թվականներին գրեթե փոփոխություն չի եղել։ Աճել է ոչ մի տարբերակի տեսակարար կշիռը՝ տարիների ընթացքում 4-ից հասնելով 21 տոկոսի։ 

Անի Թամրազյան