Փրկարարները 16-ամյա պատանու դի են դուրս բերել ջրանցքից

Լուրեր

17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17.05.2026 | 11:17
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները խոչընդոտել են ՔՊ-ի նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը, 10 անձ ձերբակալվել է. ՔԿ
17.05.2026 | 10:50
Վթարային ջրանջատում Լոռու և Կոտայքի մարզերում
17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
Բոլորը

Մայիսի 25-ին, ժամը 13:33-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հատնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դին դուրս են բերել ջրանցքից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՆԳՆ ՓԾ-ից հայտնել են նույն ջրանցքից ևս մեկ քաղաքացու մարմնի դուրս բերման մասին։

«Մայիսի 24-ին, ժամը 22։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ՋԷԿ-ի տարածքում՝ ջրանցքի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,-նշել են ծառայությունից։

Վերջինիս անձը դեռևս պարզված չէ։