«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ Վերջին տուրում Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը տանը 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Դինամոյին» և 67 միավորով զբաղեցրեց առաջին տեղը։

«Կրասնոդարի» կազմում ոսկե մեդալակիր դարձավ նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը «Դինամոյի» դեմ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» վերջին տուրում 3:0 հաշվով հաղթեց Գրոզնիի «Ախմատին» և 66 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Տիտղոսը նվաճելուց հետո Սպերցյանը խոսել է կարիերան Եվրոպայում շարունակելու ցանկության մասին․ «Տեսնենք, կխաղա՞մ հետագայում «Կրասնոդարում»։ Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ ուժերս փորձել Եվրոպայում։ Հիմա կարելի է գնալ Եվրոպա»։

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում հանդես է գալիս 2018 թվականից։ 24-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարում» մասնակցել է 143 հանդիպման, խփել է 44 գոլ, կատարել 32 գոլային փոխանցում։