«Թույլտվություն չունեք, սակայն տարածքն օգտագործում եք որպես հեստապարային ակումբ»․ քաղաքապետարանի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել
Հասարակություն
25.05.2025 | 11:37
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում:
Քաղաքապետարանից հայտնում են, որ ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով չորս արձանագրություններ, իրականացվել է մեկ վարչական վարույթ: