217 մեքենա պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել, 127-ի ղեկին եղել են անչափահասներ
Հասարակություն
23.05.2025 | 18:47
Մայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Կառույցից հորդորում են զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։
Ուժեղացված հսկողությունը շարունակվում է։