ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել, իբր, ՀՀ-ի օգտին լրտեսության համար 18 տարով ազատազրկված թալիշ հետազոտողին

Լուրեր

13.08.2026 | 16:56
Էդգար Ղազարյանը հեռացավ ԱԺ-ից, հարցերի հրաժարվեց պատասխանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:51
Դահլիճից դուրս ինչ-որ բան տեղի ունեցավ. Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:44
Վիրավորում են, մտածում են հանդուրժելո՞ւ ենք. Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:36
Էդգար Ղազարյանի հարցով նիստ կունենանք. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:35
Վեճից հետո ԱԺ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 16:28
5,3 մլրդ դրամ` հուլիսին իրականացված արտահանումների փոխհատուցման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:21
Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
13.08.2026 | 16:17
Բարեկրթության պայմանը խախտվո՞ւմ է. հարց Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:09
«Պայմանավորվածությունը քանդման եզրին է․ Էդգար Ղազարյանը պրոբլեմ է, պետք է ներողություն խնդրի». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 16:02
«Սրիկայաբար փորձում եք շահարկել», «Ձեզ դուրս են շպրտելու ԱԺ շենքից»․ վիճաբանություն խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 15:50
Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուսի ձեռք բերելու համար
13.08.2026 | 15:43
ՄԹ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
13.08.2026 | 15:38
Դավիթաշենի գերեզմանատան մոտ թմրամիջոց իրացնելու կասկածանքով 35-ամյա տղամարդ է ձերբակալվել
13.08.2026 | 15:30
Անվանի բժիշկը կարծում է, որ Կառլոս Ալկարասը պայքարում է դեպրեսիայի դեմ
13.08.2026 | 15:22
Կիևին անհրաժեշտ է Patriot հրթիռների՝ ԱՄՆ պաշարներից 5%-ը․ Զելենսկի
Բոլորը

ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցերով գլխավոր զեկուցող Ազադե Ռոժհանը (Շվեդիա, Սոցիալական խտրականության դեմ պայքարի խմբակցություն) հայտարարություն է տարածել  թալիշ պատմաբան և ազգագրագետ Իգբալ Աբիլովի՝ Ադրբեջանում պետական ​​դավաճանության մեղադրանքով դատապարտման վերաբերյալ։

«Ես խորապես մտահոգված եմ Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանի մայիսի 20-ի դատավճռով, որն Իգբալ Աբիլովին դատապարտեց 18 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով պետական ​​դավաճանության և ատելության հրահրման մեջ։ Մեղադրանքների փաստական ​​հիմքը կապված էր նրա մասնագիտական ​​​​շփումների հետ հայ գիտնականների հետ, քանի որ պատմաբան և ազգագրագետ Աբիլովը հետազոտություններ էր անցկացնում թալիշ փոքրամասնության պատմության և մշակույթի վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ իրավունքը, որը երաշխավորում է հետազոտություններ անցկացնելու և գիտելիքներն ու ճշմարտությունն առանց սահմանափակման տարածելու ազատությունը, անկասկած, պաշտպանված է խոսքի ազատության իրավունքով։ Այն ժողովրդավարական հասարակությունների անկյունաքարն է, և հետազոտողները պետք է պաշտպանված լինեն ցանկացած անտեղի քաղաքական միջամտությունից։

«Ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ վերանայել պարոն Աբիլովի դեմ մեղադրանքները և ազատ արձակել նրան, ինչպես նաև մյուս բոլոր անձանց, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և գիտնականներին, որոնք բանտարկված են խոսքի ազատության իրավունքն իրականացնելու համար»,- ընդգծել է ԵԽԽՎ զեկուցողը։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Լենքորանի ծանր հանցագործությունների դատարանում  դատավոր Համմեդ Նուրիևի նախագահությամբ ընթացող դատական ​​նիստում ընթերցվել էր դատավճիռը, որի համաձայն՝ Աբիլովը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի