Տեխնիկական խնդիր է եղել․ ինչպես է ԱԳՆ-ն մեկնաբանում Փաշինյանի ու Նիդերլանդների վարչապետի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշը սխալ դնելը

Լուրեր

18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:23
Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին
18.02.2026 | 20:12
Max մեսենջերը Պուտինի ընտանիքի անձնական ակտիվն է. հետաքննություն
18.02.2026 | 20:00
Քիչ է մնում՝ ՀՀ կառավարությունը պարախմբով դիմավորի Ադրբեջանից վագոնները․ Ալիևը սա օգտագործում է՝ Արևմուտքից դիվիդենտներ պոկելու․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հանդիպման ժամանակ ՀՀ պետական դրոշը սխալ տեղադրելը եղել է տեխնիկական խնդիր։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր պաշտոնական տեսանյութ, որտեղ ՀՀ պետական դրոշի՝ կարմիր, կապուտ, ծիրանագույնի փոխարեն դրված էր, ծիրանագույն, կապուտ, կարմիր գույների դասավորությամբ մի կտոր։ 

Հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարությունը հեռացրեց այդ տեսանյութը և ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ընդհանրապես չէին երևում սեղանին դրված դրոշները։

Factor.am-ը մի շարք հարցեր էր ուղղել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու համար, թե ո՞ւմ մեղավորությամբ է ՀՀ դրոշի փոխարեն սխալ դրոշ դրվել, ո՞վ և ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել։ Նաև խնդրել էինք պարզաբանել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակել մասնակցել հանդիպմանը, երբ սեղանին ՀՀ դրոշը չի եղել։ Վարչապետի աշխատակազմը մեր հարցերը փոխանցել է ԱԳՆ-ին, որտեղից մեր բազմաթիվ հարցերին պատասխան չեն տվել, այլ ընդամենը նշել են։ 

 «Ի պատասխան Ձեր հարցմանը հայտնում ենք, որ ձեր կողմից բարձրացված խնդիրը եղել է տեխնիկական և տեղի ունեցածի առնչությամբ կատարվել են համապատասխան հետևություններ»,- գրված է արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանում։

Factor.am-ը փորձեց լրացուցիչ տեղեկություններ ստանալ ԱԳՆ-ից, սակայն, Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Հակոբ Սարգսյանը փոխանցեց, որ տրված պատասխանին ավելացնելու ոչինչ չունի։ 

Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշով պաշտոնական հանդիպմանը մասնակցելը հիշեցնում է տարներ առաջ տեղի ունեցած մեկ այլ աղմկահարույց դեպքի մասին։ 2019 թվականին Նորոգավիթի ավտոմաքսատանը շրջայցի ժամանակ Փաշինյանը նկատել էր, որ ՀՀ պետական դրոշը ոչ պատշաճ պայմաններում է պահվում։ Վարչապետն այդ ժամանակ հունից դուրս էր եկել ու կոշտ նախատել մաքսավորներից մեկին, որն այդ պահին եղել էր դրոշի տեղադրված սենյակում։  

«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի: Եվ վերջ»,-ասել էր Փաշինյանը։

Նշենք, որ այս միջադեպից հետո մաքսատան աշխատակիցն ազատվել էր աշխատանքից, իսկ ավելի ուշ կրկին ընդունվել աշխատանքի նույն մաքսատանը։ 

Ուշագրավ է, որ իր հայտարարությունից վեց տարի անց Փաշինյանն այս պահի դրությամբ փաստացի ոչ միայն հանդուրժում է ՀՀ պետական դրոշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, այլ նաև սխալ դրված դրոշի շուրջ աշխատանքային հանդիպում անցկացնում։ 

Վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն անպատասխան են թողել հարցը՝ ինչո՞ւ է Փաշինյանը մասնակցել հանդիպմանը, երբ սեղանին ՀՀ պետական դրոշը պատշաճ ներկայացված չի եղել։ Այս հարցը կրկին ուղղել ենք, թե վարչապետի, թե ԱԳՆ աշխատակազմերին։

Նարեկ Կիրակոսյան