Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ ՀՀ նախագահը ընդունել է ընկերության փոխնախագահին

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։

«Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել «Ամազոն» համաշխարհային տեխնոլոգիական հսկայի հետ Հայաստանի համագործակցությունը՝ կարևորելով այն երկրի թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և նորարարական միջավայրի ձևավորման տեսանկյունից։

Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Բարրին՝ Հայաստան կատարած այցելության համար և նշել, որ նման բարձր մակարդակի շփումներն կարևոր նշանակություն ունեն երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու առումով։

Ջեֆ Բարրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության հնարավորության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի շոշափելի արդյունքներ և շարունակաբար զարգանում է։ Նա նշել է, որ Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթական նախաձեռնությունների և նորարարական լուծումների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև նոր նախաձեռնությունների և նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը»,- գրված է հաղորդագրության մեջ։