Բացահայտվել է 174 հանցագործություն, հայտնաբերվել է 5 հետախուզվող և 3 անհայտ կորած․ ՆԳՆ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը:

Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության, 3-ական դեպք՝ խուլիգանության, կաշառակերության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի անվտանգության կանոնները խախտելու և փաստաթղթի կեղծիքի, 2-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ինքնիրավչության:

Բացահայտվել են նաև ավազակության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, թմրանյութի իրացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ դեպքեր:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության 5 դեպք:

Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը:

Հայտնաբերվել է 3 անհայտ կորած:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցված 12 ավտովթարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։