Հայտնաբերվել ու կալանավորվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը
Հասարակություն
22.05.2025 | 12:46Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 20-ին՝ ժամը 13.05-ին, մայրաքաղաքի Օրբելի եղբայրների փողոցում հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 30-ամյա տղամարդ․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մայիսի 14-ից նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։