Որևէ ճնշում չի եղել, հերքում եմ․ Տաճատ Վարդապետյանը՝ ռեպրեսիաների ենթարկվելու մասին

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը պնդում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար մեկնարկած ստորագրահավաքին միացել է կամավոր․

«Որևէ պարտադրանք կամ չճնշում չի եղել, ես հերքում եմ այդ տեղեկությունը, ստորագրահավաքին միացել եմ սեփական կամքով»,-Factor.am-ին փոխանցեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր ավելի Ազգային ժողովի «Հանրապետական» խմբացության պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար մեկնարկած ստորագրահավաքին հանրապետականների միացմանը, նշեց, որ ՀՀԿ-ական իր գործընկերների նկատմամբ ճնշումներ են գործադրվել։

«Իմ գործընկերներից մի շարք պատգամավորների նկատմամբ, իմ ունեցած տեղեկություններով, եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարտը, իսկ որոշ պատգամավորների վրա էլ ճնշումներ են եղել անգամ արտերկրից»,-նշել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ չհնչեցնելով, սակայն, ռեպրեսիայի ենթարկված գեթ մեկ պատգամավորի անուն։