ԱՄՆ-ում «հայկական մաֆիայի» 13 անդամ է կալանավորվել սպանության և Amazon-ի բեռների գողության գործով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.12.2025 | 14:18
Նուբարաշենի ՔԿՀ-ում կոնֆլիկտային իրավիճակ է եղել աշխատակիցների միջև. ՔԿԾ պետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.12.2025 | 14:09
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին
08.12.2025 | 14:08
Սերխիո Ռամոսը գոլ է խփել «Մոնտերեյում» անցկացրած վերջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 14:05
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևկելի հատվածից և բախվել ծառին․ ՆԳՆ ՓԾ
08.12.2025 | 14:00
Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստ է անցկացվում․ ՀՀ-ն չի մասնակցում
08.12.2025 | 13:59
ՔԿԾ պետը` Արթիկի ՔԿՀ-ի պետի տղայի կողմից ուսանողին ծեծի ենթարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.12.2025 | 13:51
Գրանցվել է 476 դեպք, որից 190-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը
08.12.2025 | 13:48
Արգելափակվել է Hellobit ֆինանսական բուրգի 2 կայքերի գործունեությունը․ կիբեռոստիկանություն
08.12.2025 | 13:43
Անչափահասները ծեծել են 38-ամյա տղամարդուն․ նա ծնոտի կոտրվածք է ստացել
08.12.2025 | 13:42
Ալիևն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
08.12.2025 | 13:40
Կճոյանը ներխուժեց եկեղեցի, բայց ասում է` Միքայել սրբազանն իմ եղբայրն է. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.12.2025 | 13:37
Կառուցվում է Նռնաձորի մոտ 13 կմ երկարությամբ ճանապարհը
08.12.2025 | 13:33
Սարգիս Ադամյանը 2 ասիստ է կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 13:32
Պաշտոնական պարզաբանում եմ պահանջելու. ՄԻՊ-ը` Փաշինյանի մասնակցությամբ պատարագներում միջադեպերի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
08.12.2025 | 13:28
Ինչո՞ւ չպետք է դրոշ լինի եկեղեցում. դեմ չեմ կառավարության նիստերը աղոթքով սկսելուն. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում «հայկական մաֆիայի» 13 անդամ է կալանավորվել։ Լոս Անջելեսի դաշնային դատախազները Սան Ֆեռնանդո հովտում գործող հայկական կազմակերպված հանցավոր խմբավորումներին մեղադրում են սպանության, առևանգման և Amazon.com-ից ավելի քան 83 միլիոն դոլարի ապրանքների գողության մեջ։

Երկու խմբի 13 անդամներ և համախոհներ կալանավորվել են։ Այս մասին ասվում է Լոս Անջելեսի ԱՄՆ դատախազության գրասենյակի հայտարարության մեջ։

«Այսօրվա կալանավորումները ցույց են տալիս, որ մենք հանձնառու ենք Ամերիկայի անվտանգությունը պահպանելու հարցում՝ վերացնելով միջազգային հանցավոր կազմակերպությունները։ Թող այսօրվա իրավապահ գործողությունները նախազգուշացում լինեն հանցագործների համար՝ մեր համայնքները ձեր խաղահրապարակը չեն բռնության և ավազակության մեջ ներգրավվելու համար»,- հայտարարել է դատախազ Բիլ Էսեյլին։

Նշվում է, որ հակառակորդ խմբավորումները կենտրոնացած են 46-ամյա Ռոբերտ Ամիրյանի և 41-ամյա Արա Արտունիի շուրջ, որոնք երկուսն էլ, այսպես կոչված, «հեղինակություններ» են կամ գործիչներ, որոնք իշխանության են տիրապետում հայկական հանցագործ աշխարհում իրենց սեփական հանցավոր կազմակերպությունների միջոցով։

«Ամիրյանը համարվում է Լոս Անջելեսի շրջանում հայկական կազմակերպված հանցավորության ամենաակնառու դեմքերից մեկը»,- հայտարարության մեջ գրել է ներքին անվտանգության հետաքննությունների հատուկ գործակալը։

Հաղորդվում է, որ Արտունին, որը ձգտում է ամրապնդել իր դիրքերը հայկական հանցավոր համայնքում՝ մեքսիկական մաֆիայի աջակցությամբ, թիրախավորել է Ամիրյանին և նրա շրջապատին՝ փորձելով զբաղեցնել Ամիրյանի դիրքերը հայկական կազմակերպված հանցավոր աշխարհում։ Նշվում է նաև, որ հայկական մաֆիան ծագել է նախկին Խորհրդային Միությունում և համարվում է ռուսական մաֆիայի ճյուղ։ ԱՄՆ-ում հայկական մաֆիայի առաջնորդների, անդամների և համախոհների մեծ մասը բնակվում է Լոս Անջելեսի շրջանում, որն ունի Ռուսաստանից և Հայաստանից դուրս ամենամեծ հայկական բնակչություններից մեկը։

Ըստ հրապարակման՝ կազմակերպությունը, ենթադրաբար, հաճախ ապավինում է սևամորթ և լատինաամերիկյան փողոցային խմբավորումներին, ինչպիսիք են մեքսիկական մաֆիան։ Օրինակ՝ Արտունիի կազմակերպությունը մեղադրվում է 2020 թվականին Քալիֆորնիայի Բըրբանք քաղաքում տեղի ունեցած սպանությանը մասնակցելու մեջ, որի ժամանակ հայ տղամարդն իր տանը կրակոցից սպանվել էր լատինաամերիկյան խմբավորման անդամի կողմից։ Վերջինն ինքն էլ մահացու վիրավորվել էր հանցագործության ժամանակ։ Արտունին նաև կապված է Ամիրյանի և նրա խմբի անդամների սպանության փորձերի հետ։ Վրեժխնդրության համար, ըստ մեղադրողների, Ամիրյանը երկու տարի առաջ առևանգել և տանջել է Արտունու համախոհներից մեկին՝ պարզելու համար, թե ով է պատվիրել մահափորձերը։

Լոս Անջելեսի ոստիկանությունը կարողացել է գտնել առևանգված զոհի հետքը մինչև այն տունը, որտեղ նրանք ձերբակալել են Ամիրյանի կազմակերպության մի քանի ենթադրյալ անդամների: Բնակարանը մաքրելիս ոստիկանները գտել են արյան հետքեր, զրահաբաճկոններ, երկու պատերի վրա փամփուշտների անցքեր, որոնք լցված են եղել արյան թարմ հետքերով, իսկ ավտոտնակում՝ Dodge Caravan մակնիշի մեքենա՝ արյան զգալի քանակությամբ։

Դատախազների խոսքով՝ զոհը նույնականացրել է Ամիրյանի խմբի անդամներին, բայց ոստիկանությանը հերքել է, որ իրեն խոշտանգել են, չնայած բջջային հեռախոսով արված տեսանյութերին, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նրան ծեծի ենթարկում և հարցաքննում հայերենով։

Ամիրյանը իր բողոքներն ու ապացույցները ներկայացրել է, այսպես կոչված, «օրենքով գողերին», որոնք նախկին խորհրդային հանրապետությունում հայկական մաֆիայի ամենաբարձրաստիճան ղեկավարներն են։

Արտունին, ըստ քրեական գործի, 2024 թվականի ապրիլին այցելել է Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ «օրենքով գողերի» հետ հանդիպելու համար։ Երբ նրան լուսանկարել են Դուբայ մուտք գործելուց կարճ ժամանակ անց, նա արդեն մի քանի վնասվածքներ և կապտուկներ է ունեցել։

Amazon-ի բեռների գողությունը, ենթադրաբար, կատարվել է Արտունիի կազմակերպության անդամների կողմից։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ նրանք ստեղծել են կեղծ առաքման ընկերություններ՝ Amazon-ի հետ պայմանագիր կնքելու համար՝ ապրանքները Amazon-ի պահեստներ տեղափոխելու նպատակով։ Սակայն բեռը վերցնելուց հետո բեռնաթափել են դրա զգալի մասը՝ նախքան մնացածը նշանակման վայր հասցնելը։

Արտունիի կազմակերպության անդամները ներգրավված են եղել 33 առաքման մեջ, որի շրջանակում անհետացել է 83,579,010.99 դոլար՝ ըստ քրեական գործում Amazon-ի կողմից իրավապահ մարմիններին տրամադրված 2024 թվականի զեկույցի։ Արտունիի կազմակերպությունը մեղադրվում է նաև «վարկային քարտերի յուրացման» սխեմա իրականացնելու մեջ։

Մեղադրյալներին սպառնում է դաշնային բանտում առավելագույնը 10 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն, եթե բոլոր մեղադրանքներով մեղավոր ճանաչվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի