Գազայում իսրայելական հարվածներից գիշերը առնվազն 19 մարդ է զոհվել

Լուրեր

09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով՝ Իսրայելի կողմից գիշերն իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ մեկ շաբաթական երեխա, գրում է France 24-ը։

«Մեր անձնակազմերը տեղափոխել են 19 զոհի, որոնց մեծ մասը երեխաներ են, և տասնյակ վիրավորների՝ Իսրայելի ռազմական ինքնաթիռների կողմից Գազայի հատվածի տարբեր շրջաններում երեկ գիշեր և այսօր առավոտյան իրականացված օդային հարվածների հետևանքով»,- AFP-ին ասել է քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը։

Զուգահեռաբար, եվրոպական երկրները մեծացնում են ճնշումը Իսրայելի վրա՝ դադարեցնելու ինտենսիվ արշավը Գազայում և թույլ տալու ավելի շատ օգնություն հասցնել պատերազմից ավերված տարածք։

Գազայում տիրող ծանր մարդասիրական իրավիճակը միջազգային բողոքի ալիք է բարձրացրել։ Եվրամիությունը երեքշաբթի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ վերանայելու է Իսրայելի հետ առևտրի և համագործակցության համաձայնագիրը՝ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել է, որ 27 անդամ պետությունների «ճնշող մեծամասնությունը» կողմ է քվեարկել այդ քայլին՝ հավելելով, որ «երկրները տեսնում են, որ Գազայում իրավիճակն անընդունելի է և ցանկանում են ապաշրջափակել մարդասիրական օգնությունը»։

Շվեդիան էլ հայտարարել է, որ կճնշի ԵՄ-ին՝ պատժամիջոցներ կիրառել իսրայելցի նախարարների նկատմամբ։

«Քանի որ մենք չենք տեսնում Գազայի խաղաղ բնակիչների վիճակի հստակ բարելավում, մենք պետք է ավելի բարձրացնենք տոնը»,- ասել է երկրի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդը։

Մեծ Բրիտանիան կասեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի բանակցությունները, կանչել Իսրայելի դեսպանին և հայտարարել պատժամիջոցների մասին։ Սրանք մինչ այժմ ամենախիստ միջոցներն են Իսրայելի պատերազմական ջանքերի դեմ։

«Օգնության արգելափակում, պատերազմի ընդլայնում, ընկերների և գործընկերների մտահոգությունների անտեսում։ Սա անհիմն է և պետք է դադարեցվի»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմին։

Մեծ Բրիտանիայի քայլերին արձագանքելով՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օրեն Մարմորշտեյնն ասել է․ «Արտաքին ճնշումը չի շեղի Իսրայելին իր գոյությունն ու անվտանգությունը պաշտպանելու ուղուց»։

Իսրայելը մերժել է նաև Եվրամիության որոշումը՝ վերանայելու դաշինքի հետ համագործակցության համաձայնագիրը։

Իսրայելի պաշտպանության նախարարության COGAT-ը, որը վերահսկում է պաղեստինյան տարածքներում քաղաքացիական գործերը, հայտարարել է, որ «մարդասիրական օգնություն տեղափոխող ՄԱԿ-ի 93 բեռնատար, այդ թվում՝ ալյուր, մանկական սնունդ, բժշկական սարքավորումներ և դեղագործական դեղամիջոցներ, երեքշաբթի տեղափոխվել են Գազա»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակը հաստատել է, որ տասնյակ բեռնատարների մուտքը թույլատրվել է, սակայն խոսել է մատակարարումները ստանալու դժվարությունների մասին։ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով պատասխանատու Թոմ Ֆլեթչերն ասել է, որ երկուշաբթի մուտք գործելու թույլտվություն ստացած ինը բեռնատարները «մի կաթիլ էին այն ամենի ծովում, ինչ անհրաժեշտ է անհապաղ»։ Նա BBC-ին ասել է, որ 14,000 նորածին կարող է մահանալ հաջորդ 48 ժամվա ընթացքում, եթե օգնությունը ժամանակին չհասնի նրանց։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի առաջնորդներն էլ Իսրայելին սպառնացել էին պատժամիջոցներով, եթե Թել Ավիվը չդադարեցնի Գազայի դեմ վերսկսված ռազմական հարձակումը և չվերացնի օգնության սահմանափակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի