Ֆրանսիան, Բրիտանիան, Կանադան սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե չդադարեցնի Գազայի դեմ նոր հարձակումն ու չվերացնի օգնության սահմանափակումները

Լուրեր

24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
24.06.2026 | 19:00
Ալիևն ասում էր՝ ՀՀ-ն բանակ չպիտի ունենա՝ զորավարժություն արեցինք, միջանցք չեղավ՝ ԹՐԻՓՓ է, «Արևմտյան Ադրբեջանը» ևս ներքին պրոպագանդա է․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 18:46
Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվեց
24.06.2026 | 18:34
Երևանում ավելի քան 5 ամիս փակ կլինի Արին Բերդ փողոցի ճանապարհահատվածներից մեկը
24.06.2026 | 18:23
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
24.06.2026 | 18:21
Իսրայելի ՊՆ-ն հայտարարում է՝ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանից նույնիսկ ԱՄՆ պահանջի դեպքում
24.06.2026 | 18:10
ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին հեռացնելու հարցը // Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ նիստին․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 18:05
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին
24.06.2026 | 17:57
Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում
24.06.2026 | 17:49
ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը
Բոլորը

Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի առաջնորդները Իսրայելին սպառնացել են պատժամիջոցներով, եթե Թել Ավիվը չդադարեցնի Գազայի դեմ վերսկսված ռազմական հարձակումը և չվերացնի օգնության սահմանափակումները, գրում է Reuters-ը։

Իսրայելական բանակն անցյալ ուրբաթ հայտարարել է նոր գործողության մեկնարկի մասին, իսկ երկուշաբթի ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի նկատմամբ։ Միջազգային փորձագետներն արդեն զգուշացրել են Գազայում մոտալուտ սովի մասին։

«Իսրայելի կառավարության կողմից քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց հրաժարվելն անընդունելի է և կարող է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը։ Մենք դեմ ենք Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման ցանկացած փորձի։ Մենք չենք տատանվի ձեռնարկել հետագա գործողություններ, այդ թվում՝ թիրախային պատժամիջոցներ»,- ասվում է բրիտանական կառավարության տարածած համատեղ հայտարարության մեջ։

Ի պատասխան՝ Նեթանյահուն հայտարարել է, որ «Լոնդոնի, Օտտավայի և Փարիզի առաջնորդները հսկայական պարգև են առաջարկում հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ցեղասպանական հարձակման համար, միաժամանակ, հրահրելով նմանատիպ ավելի շատ վայրագություններ»։ Նա ասել է, որ Իսրայելը կպաշտպանվի արդար միջոցներով մինչև լիակատար հաղթանակ՝ վերահաստատելով պատերազմը դադարեցնելու իսրայելական պայմանները, որոնք ներառում են մնացած պատանդների ազատ արձակումը և Գազայի հատվածի ապառազմականացումը։

Իսրայելը մարտի սկզբից ի վեր արգելափակել է բժշկական, սննդի և վառելիքի մատակարարումները Գազա՝ փորձելով ճնշում գործադրել ՀԱՄԱՍ-ի վրա՝ ազատ արձակելու այն պատանդներին, որոնց պաղեստինյան զինյալ խմբավորումը գերեվարել էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ իսրայելական համայնքների վրա հարձակման ժամանակ։

«Մենք միշտ աջակցել ենք Իսրայելի իրավունքին՝ պաշտպանելու իսրայելցիներին ահաբեկչությունից։ Սակայն այս սրացումը լիովին անհամաչափ է»,- ասվում է արևմտյան երեք առաջնորդների համատեղ հայտարարության մեջ։

Նրանք նշել են, որ անտարբեր չեն մնա՝ մինչ Նեթանյահուի կառավարությունը կատարում է «այդ անպատվաբեր գործողությունները»։ Արևմտյան առաջնորդները նաև հայտարարել են իրենց աջակցության մասին ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կողմից Գազայում անհապաղ հրադադարի հաստատման ջանքերին և նշել, որ հանձնառու են Պաղեստինի պետության ճանաչմանը՝ որպես երկու պետությունների բանաձևով հակամարտության լուծման մաս։

ՀԱՄԱՍ-ը ողջունել է համատեղ հայտարարությունը, որում այդ դիրքորոշումը որակվում է որպես «կարևոր քայլ» միջազգային իրավունքի սկզբունքների վերականգնման ճիշտ ուղղությամբ։

Գազայի առողջապահության մարմինների տվյալներով՝ Իսրայելի ցամաքային և օդային պատերազմն ավերածություններ է առաջացրել Գազայի հատվածում՝ տեղահանելով գրեթե բոլոր բնակիչներին և սպանելով ավելի քան 53,000 մարդու, որոնցից շատերը խաղաղ բնակիչներ են։ Պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումով, որի ժամանակ, ըստ Իսրայելի գնահատականների, զինյալները սպանել են մոտ 1200 մարդու, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք, և պատանդ վերցրել 251-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի