Վաղը Աբովյան քաղաքում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հասարակություն
19.05.2025 | 23:29
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 20-ին՝ ժամը 12:00-18:00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: