Նեթանյահուն հայտարարել է «ամբողջ Գազայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու» մտադրության մասին՝ սահմանափակ օգնության թույլտվության ֆոնին

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը «վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի նկատմամբ»։ Այս  մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այն բանից հետո, երբ կիրակի Թել Ավիվը խոստացել էր  թույլատրել պաղեստինյան անկլավ ներմուծել սահմանափակ քանակությամբ սնունդ՝ կանխելու համար աճող սովի ճգնաժամը, գրում է France 24-ը։

«Մարտերը լարված են, և մենք առաջընթաց ենք գրանցում։ Մենք կվերահսկենք ամբողջ Գազայի հատվածը։ Մենք չենք հանձնվի։ Բայց հաջողության հասնելու համար մենք պետք է գործենք այնպես, որ անհնար լինի կանգնեցնել»,- նշել է նա։

Նեթանյահուն նաև հայտարարել է՝ Իսրայելը պետք է կանխի սովը Գազայում «դիվանագիտական ​​պատճառներով», այն բանից հետո, երբ նրա կառավարությունը հայտարարել է, որ թույլ կտա սահմանափակ պարենային օգնություն տարածք։

«Հիմնական սննդամթերքի մատակարարումն իրականացվում է իսրայելական բանակի խորհրդով՝ ապահովելու համար, որ սով չառաջանա։ Մենք չպետք է թույլ տանք, որ (Գազայի) բնակչությունը սովի մեջ ընկղմվի՝ թե՛ գործնական, թե՛ դիվանագիտական ​​պատճառներով»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։

Նեթանյահուն իր տելեգրամի ալիքում տեղադրված տեսանյութում նաև հավելել է՝ նույնիսկ Իսրայելի ընկերները չեն հանդուրժի «զանգվածային սովի պատկերներ»։

Այս ամենի ֆոնին Գազայի հատվածի փրկարարները հայտնել են, որ երկուշաբթի Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, իսրայելական բանակը շարունակում է ընդլայնված հարձակումը։ Խան Յունիս քաղաքի հարավային հատվածում և շրջակայքում ուժեղ հարվածներ են հասցվել, տեղի քաղաքացիական պաշտպանության գործակալության խոսնակ Մահմուդ Բասալը հայտնել է, որ 11 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել, ևս մեկ մարդ զոհվել է մոտակա Աբասանում։

Հինգ մարդ էլ զոհվել է Ջաբալիա քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող շուկայի մոտ հասցված ավիահարվածի հետևանքով։ Բասալը նշել է, որ Բեյթ Լահիայի ինդոնեզական հիվանդանոցում նույնպես մահվան դեպքեր են գրանցվել, սակայն դիակները չեն կարողացել դուրս բերել շարունակվող հրետակոծությունների պատճառով։

Միաժամանակ, Իսրայելի բանակը Խան Յունիս քաղաքի և Բանի Սուհեյլայի ու Աբասանի մոտակա շրջանների բնակիչներին կոչ է արել «անհապաղ տարհանվել» հարձակումից առաջ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկուշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածում երկու միլիոն մարդ սովամահ է լինում, մինչդեռ սահմանին տոննաներով սնունդ է կուտակված։

«Երկու միլիոն մարդ սովամահ է լինում, մինչդեռ տոննաներով սնունդ է արգելափակված սահմանին՝ ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։ Գազայում սովի ռիսկը մեծանում է մարդասիրական օգնության միտումնավոր դադարեցման պատճառով»,- Ժնևում Առողջապահության համաշխարհային ասամբլեայի բացման ժամանակ ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի