Բնակարան՝ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում կառուցված աղմկահարույց շենքում․ ինչ գույք ունի ՔՊ-ական նորընծա պատգամավորը

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը, որ մանդատը ստացել է այս տարվա ապրիլի 9-ին՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականից հետո, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր։ 2022-2024 թվականներին, հիշեցնենք, Մեհրաբյանը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահն էր։

Ըստ հայտարարագրի՝ նա 2017 թվականին այլ եղանակով ձեռք է բերել բնակարան Երևանում։ Մեհրաբյանը «Ռատկո» ընկերությանը 54,8 մլն դրամ փոխառություն է տվել՝ բնակարանի գնման նպատակով։ Այս ընկերությունը Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի բանավանում գտնվող տարածքում՝ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողն է։ Այդ շենքի կառուցման դեմ տարիներ շարունակ բողոքում էին թե՛ բանավանի բնակիչները, թե՛ ճարտարապետական համայնքը։

Արտյոմ Մեհրաբյանը հիփոթեքային վարկ չի հայտարարագրել, թեև Ռազմարդյունաբերության կոմիտեում պաշտոնավարումը դադարեցնելու կապակցությամբ 2024-ի հուլիսի 31-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է 44,8 մլն դրամ հիփոթեքային վարկ։ Թե ինչպես է Մեհրաբյանը 2024-ի երկրորդ կիսամյակում մարել վարկը, հայտարարագրից պարզ չէ։

Բանկային հաշվին Մեհրաբյանն ունեցել է մոտ 1,5 մլն դրամ, կանխիկ՝ 7,5 մլն դրամ։ Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելը Մեհրաբյանը ստացել է ընդհանուր 1,8 մլն դրամ աշխատավարձ՝ «ԴիԱյԷս» և «Մարքս-Ման» ՍՊԸ-երից։

Ուշագրավ է, որ Մեհրաբյանի կինը՝ Աննա Բալայանը, այդ երկու ընկերությունների բաժնետեր է դարձել ամուսնու՝ պատգամավորի մանդատը վերցնելուց հետո։ Բալայանին է պատկանում «ԴիԱյԷս»-ի 66%-ը և «Մարքս-Ման»-ի 50%-ը։ Բալայանը «ԷՅ ԷՍ ՊԻ ՎԻ» ընկերության տնօրենն է, նաև, ըստ Մեհրաբյանի հյատարարագրի, Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր բաժնի ղեկավարն է։

Ըստ Բալայանի հայտարարագրի՝ նա աշխատավարձ է ստացել «Մարքս-Ման»-ից՝ 111 հազար դրամ։ 2024-ին հողամաս է գնել Աշտարակում, ևս մեկ բնակարան 1994 թվականից ունի Երևանի Կենտրոնում։ 2023-ին նա գնել է NISSAN մակնիշի ավտոմեքենա (2019-ի արտադրության)։ Նրա բանկային հաշիվներին եղել է 92 հազար դրամ և 1088 դոլար, կանխիկ ունեցել է 8,5 մլն դրամ։

Արտյոմ Մեհրաբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակ վարչական շրջանի խորհրդի անդամ է։

Գայանե Խաչատրյան