Բաքվից պնդում են՝ Հնդկաստանի կողմից ՀՀ-ին զենքի մատակարարումները խնդիր են ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարումները, ինչպես նաև Երևանին ցուցաբերվող աջակցությունը խնդիր են ստեղծում Ադրբեջանի ազգային անվտանգության համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ֆարիզ Իսմայիլզադեն՝ «Գլոբալ Հարավի և Արևմուտքի վերելքը. Ադրբեջանի դերը, համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ» թեմայով քննարկումների ժամանակ:

«Հնդկաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, զինումը, հրթիռների և այլ սարքավորումների մատակարարումը խնդիր է մեր ազգային անվտանգության համար»,- ասել է նա։

Նույն քննարմանը Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևը հայտարարել է, թե Հնդկաստանը պետք է զգույշ լինի ադրբեջանա-հայկական հարաբերություններում։

«Հնդկա-պակիստանյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը նույնպես հիմնված է միջազգային իրավունքի վրա: Հնդկաստանը և այլ երրորդ կողմերը պետք է ուշադիր լինեն նաև ադրբեջանա-հայկական հարաբերություններում, որոնք ապրում են փխրուն շրջան: Այստեղ մենք բոլոր պետություններից, այդ թվում՝ Հնդկաստանից, ակնկալում ենք, որ որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվի, որը կարող է վնասել այս գործընթացին»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս Բաքվում Պակիստանի դեսպանը հայտարարել էր, որ Հնդկաստանը արգել է սահմանել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա, սակայն այս տեղեկությունը  պաշտոնական Բաքուն ու Նյու Դելին դեռ չեն արձագանքել այս հայտարարությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի