Կատարը կարող է Թրամփին գերշքեղ Boeing 747 ինքնաթիռ փոխանցել, որն անվանում են «թռչող պալատ»

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Սպիտակ տունը բանակցություններ է վարում Կատարի թագավորական ընտանիքի հետ ԱՄՆ-ին շքեղ Boeing 747 ինքնաթիռը փոխանցելու մասին՝ նախագահական Air Force One-ի կարգավիճակում օգտագործելու համար։ Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները, որոնց վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կատարը հերքում է, որ դա նվեր կլինի, սակայն նշում է, որ ինքնաթիռի «ժամանակավոր օգտագործումը» քննարկվում է երկու երկրների միջև։ CBS News-ի տվյալներով՝ ինքնաթիռը կնվիրաբերվի Թրամփի նախագահական գրադարանին՝ նրա պաշտոնավարման ավարտին։

Այս տեղեկատվությունը տարածվում է Դոնալդ Թրամփի՝ այս շաբաթ Կատար կատարելիք այցից առաջ, որը Սպիտակ տուն վերադառնալուց հետո նրա առաջին արտասահմանյան շրջագայությունն է։

ԱՄՆ-ում Կատարի կառավարության խոսնակ Ալի Ալ-Անսարին հայտարարել է, որ Կատարի պաշտպանության նախարարության և Պենտագոնի միջև բանակցություններ են ընթանում։

«Այս հարցը քննարկվում է համապատասխան իրավաբանական ծառայությունների կողմից, դեռևս որոշում չի կայացվել»,- ասել է նա։

Աղբյուրները CBS News-ին հայտնել են, որ ինքնաթիռը փոխանցումից անմիջապես հետո պատրաստ չի լինի նախագահի կողմից օգտագործման, քանի որ այն պետք է համալրվի անվտանգության համակարգերով։ Այս գործարքը, հաշվի առնելով ինքնաթիռի պոտենցիալ արժեքը (լրատվամիջոցները գրում են, որ այն կարող է հասնել 400 միլիոն դոլարի՝ առանց վերազինման ծախսերի), անկասկած կառաջացնի իրավական և էթիկական հարցեր։

Կիրակի Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ «օտարերկրյա կառավարությունից ստացված ցանկացած նվեր միշտ ընդունվում է բոլոր օրենքների լիարժեք պահպանմամբ», և որ Թրամփի վարչակազմը ձգտում է լիակատար թափանցիկության»։

Ներկայում ԱՄՆ նախագահն օգտագործում է երկու Air Force One ինքնաթիռ․ դրանք Boeing 747-200B ինքնաթիռներ են, որոնք հագեցած են հատուկ սարքավորումներով։ Դրանք գործում են 1990-ականների սկզբից։

Կատարը կարող է նվիրաբերել Boeing 747-8 ինքնաթիռի ավելի նոր մոդել, որը, ըստ ABC News-ի, արդիականացումից հետո վերածվել է «թռչող պալատի»։

Boeing-ը Սպիտակ տանը նոր ինքնաթիռներ մատակարարելու պայմանագիր ունի, սակայն Թրամփն այս տարվա սկզբին բողոքել էր, որ արտադրողը հետ է մնացել ժամանակացույցից։ Նրա վարչակազմը բանակցություններ է վարել երկու 747-8 ինքնաթիռների համար իր առաջին ժամկետի ընթացքում։ Հաղորդվել էր, որ դրանք պատրաստ չեն լինի մինչև 2027 կամ 2028 թվականը։

«Ես գոհ չեմ Boeing-ից։ Նրանց երկար ժամանակ է պետք Air Force One-ը պատրաստելու համար, մենք այդ պայմանագիրը վաղուց ենք տվել»,-փետրվարին ասել էր Թրամփը։

Կատարը նախկինում ինքնաթիռներ նվիրել է այլ երկրների, օրինակ՝ 2018 թվականին Թուրքիային։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի